Cilt 85 sayfalar
2024 yıl
Վերջին ձուկը
Kitap hakkında
Սևանի հատակին հարսանիք էր։ Ամուսնանում էին Դինն ու Յոկը։ Նրանք սաղմոնազգի արծաթափայլ սիգեր էին, ծանոթացել էին երեք օր առաջ՝ լճի անտառներից մեկում։ Յոկի գլխին քող էր, Դինի վիզը զարդարում էր փողկապը։ Քավորը՝ մեծարգո իշխանը, տարբերվում էր փորին ամրացված եղջերատերևի մի ճյուղով։ Մնացած բոլոր հյուրերը մերկ էին։
Այսպես է սկսվում գիրքը, որտեղ հեքիաթի տեսքով ներկայացվում է Սևանա լճի ձկների կյանքն ու կենցաղը իրենց իսկ տեսանկյունից։ Հարսանիքից հետո տարեցտարի վատթարանում և ոչնչացման եզրին է կանգնում լճի ֆաունան։ Կկարողանա՞ն արդյոք ձկներն իրենց ունեցած գիտելիքներով կանխել սպառնացող վտանգը և փրկել իրենց հայրենիքը։
Սևանա լիճը Հայաստանի բնության հրաշալիքներից և հայ ժողովրդի ազգային խորհրդանիշներից է: Այս գիրքը միտված է մարդկանց ուշադրությունը սևեռելու լճի էնդեմիկ և ոչնչացման վտանգի տակ գտնվող կենդանական աշխարհի վրա։
Yorum gönderin