Kitabı oku: «երկու արև», sayfa 6
Ապակու հետևից երևում էր ինչպես բարձրանում են երկրորդ հարկ ուղևորները, նրանց թվում և Կամոն մոր հետ։ Երիտասարդը ձեռքով ցտեսություն արեց, ժպտաց։
Գույնը կորցրած Արմենը անշարժ էր։ Նրան թվաց, թե ապակու մյուս կողմից ինքն իրեն է հրաժեշտ տալիս։
P. S. Արմենը Ռոբոյի հետ մտավ դահլիճ։ Այն լիքն էր հյուրերով։ Համերգը իհարկե նրա համար առանձին հետաքրքրություն չէր ներկայացնում, սակայն որդու երազանքին օգնական դարձած հորը տեսնելու ցանկությունը ստիպեց նստել ինքնաթիռ ու գալ Սոչի։ Իհարկե Կամոյին վնասելու ցանկություն բնավ չուներ։ Փոխվե՞լ էր վերաբերմունքը նրա հանդեպ։ Չգիտե՛ր։ Այդ շողշողուն տղան անմեղ է։
–Մե՜ծ եղբայր եկա՞ր,—վազեց ջերմությամբ գրկեց նրան Կամոն։ Արդեն առանց հենակի էր,—հայրի՜կ, նա՛ է ով ինձ փրկել է, ու՛մ մասին օրուգիշեր պատմել եմ քեզ, ու մայրիկն չէր թողնում դեմքը ցույց տալ քեզ, թե մե՜կ էլ տեսար, սրան որպես որդի կհավանես, կփոխես իմ հետ, կհրաժարվես ինձնից։ Քեզ հերոս տղան երգիչից շատ դուր կգա․ ավտոբուսի միջից երեք հոգու է հանել։
Մինչդեռ Կամոն ողջագուրվում էր Ռոբոյի հետ, չնկատեց ինչպես մազերը սպիտակած հայրը դեմքի գույնն էլ սպիտակի փոխեց։
Արմենը անթարթ նայեց հորը։
–Արև-տղա՜ս,—թուքը կուլ տվեց հայրը։
–Ի՜նչ, հայրիկ․․․