«Անցյալից» kitabından alıntılar
1919-ի ձմռանը բծավոր տիֆի թագավորությունն էր, եւ առհասարակ շատ ծանր էր թե՛ Ռուսաստանի եւ թե՛ Կովկասի համար։ Բայց այն առավելապես դաժան ու անգութ էր Հայաստանում՝ հիմնավորված սովի պայմաններում։ Երեւանի փողոցները զարհուրելի տեսարաններ էին ներկայացնում։ Փախստականները թափված էին բաց երկնքի տակ եւ ջարդվում էին անխնա։ Դռների առջեւ ամեն րոպե լսվում էր օրհասական ճիչը՝
1918-ի ամռանը կանգնած էր արդեն մի շատ խոշոր քաղաքական հարցի առջեւ, որ Ղարաբաղի եւ Զանգեզուրի հայության համար մահվան եւ կյանքի նշանակություն ունեցող հարց էր։ Այդ այն էր, թե ու՛մ պիտի պատկանեն այդ երկու գավառները։ Ադրբեջանը դրանք համարում էր, հայտնի չէ ինչու՛, իր անբաժանելի սեփականությունը։ Հայաստանը վիճում էր դրա դեմ, մինչդեռ նորակազմ պետությունների համար ամենաարդար կառուցման հիմքը պիտի լիներ ազգագրական սկզբունքը։ Մեր հայրենակցական միությունը ամեն կերպ աշխատում էր, որ հարգվի այդ սկզբունքը եւ որ,