Kitabı oku: «Թ Ու Խ Ճ Ա Յ Ը», sayfa 13

Yazı tipi:

** Մարդու աչք հազիվ թե հագենա գեղեցկությունից։

** Ոչ ոք չի հիշում նրանց, ովքեր չկան արդեն, ոչ ոք չի հիշի մեզ՝ երբ չենք լինի արդեն։

** Աստծուց բարձր, կյանքից թանկ՝ մայրն է, մայրն է մեր միայն։

** Հայ մարդուն խաբող ու նենգությամբ նրա ձեռից ապրելու միջոցը խլած ու նրա երեխայի բերանի հացը կտրող հայն Աստծու նզովքին է արժանի սոսկ։

** Մի վազիր երջանկության ետևից՝ ո՞վ է հասել, որ դու հասնես։

** Ամեն ինչ իր ժամանակին. ոչ մեռնել՝ երբ ապրել ես ուզում, ոչ ապրել՝ երբ մեռնել ես ուզում։

** Կյանքը՝ դա սովորական պատմություն է մի, որ ոչ սկիզբ ունի, և ոչ էլ ավարտ։

** Մարդ կոչվելու համար՝ ամեն երեկո, քնելուց առաջ, մի կոպեկ գցիր ետ՝ հանուն հայության։

** Աստված մարդուն թևեր չի տվել՝ ճախրելու, բայց և չի պատգամել՝ սողալ։

** Չկա առավել մեծ դժբախտություն, քան այն, երբ դու սիրում ես խելահեղ, իսկ նա քեզ չի էլ նկատում։

** Իսկական սերը՝ երբ ժամադրության ես գնում ժամանակից շուտ, իսկ նա այնտեղ անհամբեր սպասում է արդեն։

** Զմայլիչ դեմքը սիրածի՝ ժամանակն անկարող է դժգունել։

** Սերը՝ երբ նրա անունն անգամ հիշելիս, ժպտում ես ակամա։

** Սիրել՝ նշանակում է մոռանալ ինքդ քեզ և ապրել նրա կյանքով միայն ու նրա համար։

** Որևէ բանի համար չեն սիրում՝ սիրում ես, որովհետև անկարող ես չսիրել։

** Սերն ուժեղ է, բայց խանդն ավելի ուժեղ է։

** Լավ օրվա հույսն է աղքատին պահողը։

** Նրանք, ովքեր ավելի վատ վիճակում են, քան դու, չեն խոսում քո մասին, նրանք, ովքեր լավ են ապրում, չեն էլ հիշում քեզ։

** Ծանր օրդ եղբորդ դուռը մի գնա, պատահում է՝ մոտ ընկերը լավ է, քան հեռու եղբայրը։

** Ի՜նչ անցողիկ ու դաժան է կյանքը. Ի՜նչ ունեի առաջ… ու ինչ ունեմ հիմա։

** Թե մարդ իմանար իր մահվան օրը՝ հազիվ դիմանար մինչև այդ օրը։

** Ուշ լինի՝ նուշ լինի… բայց ոչ այնքան ուշ լինի, որ էլ պետք չլինի:

** Ամեն ինչ հնարավոր է գտնել՝ կորցրած զավակից բացի:

** Կյանքն այլ իմաստ ունի, երբ ապրում ես հանուն մեկի, որի համար թանկ ես անսահման։

** Թույլ տղամարդը պատուհաս է կնոջ գլխին։

** Ուժեղ տղամարրդու կողքին ամենաթույլ կինն անգամ ուժեղ է զգում իրեն։

** Դեմքիդ ժպիտը չի նշանակում, թե ուրախ է սիրտդ, այլ որ՝ ուժեղ ես դու։

** Եթե սիրում ես՝ կարևոր չեն ոչ գույնն աչքերի, և ոչ էլ տարիքն անգամ։

** Մարդու դեմքն ավելի շատ բան է ասում նրա մասին, քան հագուստն ու տակի մեքենան։

** Հայի դժնի բախտ՝ մեր գերեզմաններն անգամ սփռված աշխարհով մեկ։

** Մեռնելն ահավոր չէ այնքան, որքան այն, որ ում սիրում ես՝ այլևս չես տեսնելու։

** Կյանքդ արած ոտի կոխան, բարությունդ՝ հենարան, անարժանը բարձրացավ վեր՝ աղուհացը մոռացած։

** Չափի զգացում ու համբերություն՝ գլուխդ հանգիստ ապրիր։

** Վերջը լավ կլինի՝ ասում ենք, բայց այդ վերջը ե՞րբ է գալու՝ ոչ ոք չգիտի։

** Անխղճի բռունցքը անվերջ կախված է խեղճի գլխին։

** Ծերացող մարդուն անցյալի ունեզուրկ օրերն անգամ երանելի կթվան։

** Մինչև ճիշտն իմանաս՝ սուտը տուն կքանդի:

** Հանուն իր շահի՝ տունդ քանդում է՝ երեսիդ ժպտալով։

** Երբ մարդուն հասկացող չկա՝ նա իր ցավը պատմում է ծառերին, երգող հավքերին, ջրերին…

** Մի ուրախացիր գտածով՝ ինչ– որ մեկը լալիս է իր կորուստը։

** Վախեցիր այն թշնամուց, ով քո բարեկամն է եղել մի ժամանակ։

** Կյանքը բաղկացած է արցունքներից, հառաչանքներից, ժպիտներից, վերստին հառաչանքներից։

** Ցավ մի պատճառիր ծնողներիդ, որ սիրտդ չմղկտա հետագայում, երբ նրանք չեն լինի այլևս։

** Ուժեղ մարդը խոսքը ճակատին կասի, վախկոտը՝ հետևին։

** Բարկացած ժամանակ զսպիր քեզ՝ հետո չամաչես։

** Չարյաց արմատը՝ խմենք ծնողների կենացը, քանի չենք մոռացել

** Աստված մարդուն երկու ականջ է տվել, մի լեզու՝ շատ լսի, քիչ խոսիր։

** Ոչինչ վաղանցուկ չէ այնքան, ինչքան կյանքը ջահել օրերի։

**Զգուշացիր բանսարկու տղամարդուց. դրանց տեսակն ավելի վատնա:

** Երկուսի գաղտնիքն իմացավ երրորդը՝ գաղտնիք չէ այլևս։

** Վատ լուրը մոռացվում է, վատ լուր բերողը՝ ոչ։

** Մարդուն արարքով ճանաչիր՝ մնացածը սուտ է։

** Հավերի հետ քնիր, հավերի հետ ել՝ գործդ առաջ կգնա։

** Տմարդի համար՝ որտեղ հաց՝ այնտեղ կաց։

** Համբերություն ունեցիր՝ զայրույթի պահին, մի խոստացիր ոչինչ, երբ որ երջանիկ ես, ինչքան քիչ խոսես՝ այնքան լավ քեզ համար։

** Վայելուչ չէ տղամարդուն՝ բանսարկել իր նախկին մտերմուհուն։

**Բոլոր ճանապարհները տանում են Հռոմ, մերը՝ Ղարաբաղ:

** Տղամարդու հմայքը՝ նրա հոգատարությունն է կնոջ հանդեպ:

** Սիրող սրտերի զրույցը չի վերջանա։

** Բոլոր ճանապարլները տանում են Հռոմ, մերը՝ միայն Ղարաբաղ։

** Մարդու երջանկությունն հատվում է այն օրը, երբ նա լքում է հայրենի տունն ու մեկնում օտար ափեր։

** Սերը դա հենց կյանքն է, որ երկու սիրող սրտեր միահյուսում է իրար։

** Գեղեցկությունն այն չէ, որ փայլում է, այլ որ ջերմացնում է հոգիդ։

** Ջուրն ընկար՝ դուրս գալու մասին մտածիր և ոչ թրջվելու։

** Յոթ անգամ չափելու ու մի անգամ կտրելու մասին սկզբում մտածիր և ոչ վերջում։

** Մի ասա ու մի արա այնպիսի բան, որ ցավ պատճառի նրան, ով սիրելի է քո սրտին։

** Ղարաբաղը մենավոր այն ծառն է, որ ժայռի պռնգին կանգնած՝ հարազատ մոր պես սպասում է քո ճամփին։

** Ինչ էլ որ անես՝ օտար երկրում անկոչ հյուր ես դու, հայրենի հողում սարքիր քո տունը։

** Ամեն ոք իր հոգում տիտի ունենա մեկին, որի համար արժենա ապրել։

** Մի կտրիր այն ծառը, որի հովանու տակ ապրում ես անհոգ։

** Մարդուն այպանելով հիմար չես դարձնի, ինչպես որ հիմարին գովելով՝ հնարամիտ։

** Լեզուդ քեզ պահիր, դրանից վտանգավոր թշնամի չունես։

** Իմաստուն կենաց՝ պարզերես լինենք։

** Ոչ թե ոտքի տակ՝ երկնքին նայիր, որ պայծառ մտքեր ունենաս։

** Մարմնական ցավն անցողիկ է, հիշողության ցավը՝ տևական։

** Ցավ է, որ հայերեն չգիտես՝ աշխարհին գոնե նայիր հայերեն։

** Սիրուց վսեմ չկա ոչինչ՝ նրա կենարար լույսով է օծված ամեն ինչ մեր շուրջը։

**Ափսոս, որ մեզ տրված չէ ժամանակին հասկանալու, թե ով է մեր լավն ուզում,ով՝ վատը:

** Լքիր այն երկիրը, ուր մարդն արժեքազրկված է:

** Հարստությանը մի նայիր, արած գործին նայիր։

** Մարդու խելքը օրհասական պահին կերևա։

** Համարձակորեն ասված սուտն անցնում է, երկչոտ ճշմարտությունը՝ ոչ։

** Ինչ արեցիր՝ մոռացան, հացդ կերան՝ ուրացան։

** Արդար մարդուն ատելությամբ են նայում բոլոր անարդարները:

** Քո ստից ոչ ոք չի մեռնում. իմ սիրտն է մեռնում, հոգիս է մեռնում, հավատն է իմ մեռնում:

** Ամենից ցավալին՝ ժպտալ, երբ հոգիդ քրքրվում է ներսում:

** Տղամարդու տենչը՝ որ սիրեն իրեն, կնոջը՝ որ հասկանան։

**Այն, ինչ կարելի է փողով առնել՝ ոչինչ չարժե:

** Սերն հզորազոր է. առանց նրա չի ծագի արևը, վարդի կոկոնը չի պայթի, չեն դեյլայլի հավքերը, ծիլը չի ծակի հողի հաստ շերտը։

** Չունեվոր մարդիկ խորթ զավակներն են այս աշխարհի։

** Տեր իմ Աստված, կորով տուր ինձ՝ մոռանալ կերենամ ինձ մոռացողներին։

** Մի տանջվիր հանուն նրա, ով չի ցավում քեզ կորցնելու համար։

** Շատ փող ունեցողի աչքը փողից չի կշտանա։

** Հարգանքն ու սերը ոչ աղերսում, ոչ էլ առնում են փողով, արժանանում են:

** Լավություն արա ու հիշիր, քանզի քեզանից բացի կարողա ոչ ոք չհիշի:

** Երանի նրան, ով սիրում է ինքնամոռաց ու ոչ ոք չի երևում աչքին՝ իր ընտրյալից բացի:

** Մի փնովիր նրան: Թե արժանի ես՝ նրանից լավին գտիր:

** Մեծ տառապանքը տանում են լռին:

** Ուրիշի հաջողությամբ թե ուրախացար, իմացիր` երջանիկ ես:

** Մայրը ութ երեխա է պահել, ութ երեխան մի մոր պահել չեն կարողանում:

** Խիղճ չունեցող մարդը ամոթի ցգացում չի ունենա:

** Մորս սուրբ խոսքը` ապրելը պիտեր, մեռնելը չպիտեր:

** Մեր ուզածն ի՞նչ էր, մի օր լինի` չարը վերանար երկրի երեսից, մինչ այդ՝ բարին վերացավ:

** Չափի զգացումը կորցրիր` ամեն ինչ կորցրիր:

** Մարդկային ողբերգությունն այս աշխարհում` կյանքը կարճատև, մենք՝ անզոր որևէ բան փոխելու:

** Վատություն մի արա գոնե, թե ընդունակ չես լավության:

** Հարգիր ինքդ քեզ` ուրիշներն էլ կհարգեն:

** Գործդ վաղվան մի գցիր, այսօրվա անհաջողության պատճառը երեկվա ծուլությունն է քո:

** Թքած ունեցիր, թե քեզ չեն հավատում, կարևորը` որ դու արդար ես:

** Մի' ծանակիր աղքատ մարդուն. ինչ գիտես դու` ինչ է սպասվում քեզ առջևում:

** Բարի մարդու մեջ չարություն մի' որոնիր, չար մարդու մեջ` բարություն:

** Բարեկամ չէ նա, ով կողքիդ չէ քո նեղ օրվան:

** Երջանկությունը երազ է մի` աչքդ բացեցիր` չկա արդեն:

** Խորհուրդ մի տուր նրան, ով քո խորհրդի կարիքը չի զգում ամենևին:

** Դու չկարծես, թե հիմար էի` խաբեցիր. ես քո մասին ավելի բարձր կարծիքի էի, քան արժանի էիր դրան:

** Աստծուն երկնքում չէ՝ քո մեջ որոնիր, թե չգտար՝ զուր ես որոնում:

** Մաքուր մարդու հավիտենական միամտությունը՝ բոլորին իր արշինով է չափում:

** Մի լքիր նրան, ով իր կյանքը չի խնայի քեզ համար:

** Լավը տեսնողը լավը կտեսնի, վատը՝ վատը:

** Խելամիտ կինը հարս բերելով տուն՝ դուստր կունենա, անմիտը՝ որդուն էլ կկորցնի:

** Սերեր շատ կունենաս կյանքում, ընկերներ՝ բազում, մայրը միակն է, երկրորդը չկա, աչքի լույսի պես պահպանիր նրան, քանզի իսկական սիրով մայրը կարող է սիրել միայն:

**Թե մեծերը չխառնվեին՝ նոր ծնվածները կմեծանային անաղարտ ու անբիծ:

** Միակ սերն անդավ՝ մոր սերն է անդավ, քանզի ինչ էլ անես ու ինչպիսին էլ որ լինես՝ նա քեզ ներելու ու սիրելու է միշտ:

** Մարդու իսկական երջանկությունն այն է, երբ առավոտյան քնից արթնանում, լսում է, թե ինչպես են ծիծաղելով զրուցում զավակները:

** Այնքան բարի մի եղիր, որ ելնեն ուսերիդ:

** Շներն առավել բարի են, առավել հասկացող, առավել նվիրված, քան մարդիկ:

** Սերը մեկ ուրիշի նկատմամբ ունեցած խորին հարգանքի արտահայտության ու իր անկաշառ սիրով նրան երջանկացնելու մեջ է:

** Կոտրած ափսեն կկոծկեն, կոտրած սիրտը չի կոծկվի:

** Երջանիկ մարդ ես, եթե կա մեկը, որի հետ դու կարող ես կիսվել, ամեն ինչ պատմել նրան:

** Մարդու սիրտ կեղեքող ամենախոր ցավը հիշողությունն է, որ ամեն օր՝ գիշեր ու զօր, հուշում է քեզ, որ քո զավակներն էլ չեն դառնալու, նրանց լույս պատկերն էլ չես տեսնելու, չես լսելու անուշ ձենը, որ քոնը աղի արցունքն է միայն ու կսկծալի դառը հիշողությունը:

**Սերը հոգատարությամբ է չափվում սոսկ:

** Ընկել ես հանկարծ՝ տուր ձեռքդ՝ ելիր, որ մեկ ուրիշին էլ դու ձեռքդ մեկնես՝ ելնելու տեղից:

** Միայն Ժամանակը գիտի, թե Սերն ինչքան կարևոր է կյանքում:

** Ապրիր, վայելիր, քանի ջահել ես դեռ, գնա ընդառաջ քո վայելքներին, քանզի անցողիկ է կյանքում ամեն բան. էդ էլ կանցնի շուտով:

** Մի՛ գնա այնտեղ, ուր քեզ բերկրանքով չեն դիմավորում:

** Տեղն իմացիր ծնողի, որ քո զավակն էլ քո տեղն իմանա:

** Մեղք արդար մարդուն՝ այս անարդար աշխարհում:

** Կամեցողը ժամանակ կգտնի, չկամեցողը՝ պատճառ:

** Կյանքի առաջին կեսում խելք չունենք, երկրորդ կեսում՝ առողջություն:

** Կարոտը զորեղ է. արևի կարոտից ծիլը ծակում է քարը:

** Մի՛ կորցրու հույսդ, երբ թվում է՝ ելք չկա այլևս:

**Աշխարհն այնքան է ապականվել, որ ազնիվ մարդուն տեղ չկա այնտեղ:

** Երանելի օրերի հուշը ցավ է պատճառում, քանզի չկան:

** Կան գեղեցկություններ, որ հեռվից տեսնելիս անգամ սիրտդ բաբախում է ուժգին:

** Լավ է երբեք, քան ուշ…երբ այլևս պետք չէ:

** Ինչքան պիտի սիրես, որ կարենաս ներել, ինչքան պիտի չսիրես, որ դավաճանես…

**Օտարի պատճառած ցավն անցնում է‚ բարեկամինը՝ երբեք։

** Մորից թանկ` մայրն է միայն: Սիրուց ուժեղ` սերը միայն:

** Ում կրծքով պաշտպանել եմ՝ դանակով հարվածել է թիկունքից։

** Կյանքը գեղեցիկ խաբկանք է, մահը՝ դառը իրողություն:

** Ավա՜ղ, մենք մարդուն գնահատում ենք՝ երբ նա չկա այլևս։

** Կնիկ կա՝ օխտը տղամարդ արժե, պատահում է՝ օխտը տղամարդ մի կնիկ չարժեն։

** Երկու անգամ միևնույն մարդուց խաբվողը ապուշ է, երկու անգամ նույն փոսն ընկնողը՝ կույր։

** Քանի զգում ես սրտիդ ցավը՝ ողջ ես, ուրիշի ցավն ես զգում՝ մարդ ես։

** Եթե սերը մարել է, սեր չի եղել ուրեմն. սերը չի կարող մարել։

** Որտեղ մեղու՝ այնտեղ մեղր, որտեղ մեղր՝ այնտեղ մեղու։

** Խոսելիս՝ մտածիր, նստելիս՝ նայիր շուրջդ։

** Խեղճին ուտելիքի մնացուկը կհասնի։

** Չես իմանում՝ հարցրու, հարցնելն ամոթ չի՝ չիմանալն է ամոթ։

** Հիմարը խոսելիս՝ խելացին կլռի։

** Առավոտվա արևից չտաքացողը իրիկվա արևից հազիվ թե տաքանա։

** Սիրող սրտի համար գեղեցիկ ու տգեղ չկա ։

** Նա չէ սիրուն՝ ով սիրուն է, այլ՝ ում սիրում ես։

** Լեռը երկրաշարժից է կործանվում, սերը ՝ անողորմ խոսքից։

** Ծնող պիտի դառնաս՝ ծնողին հասկանա:

** Սիրահարը արատ չի նկատի, նրա աչքին գեղեցիկ կթվա ամեն ինչ։

** Եթե ուրիշի բախտին նախանձում ես՝ քոնը չես տեսնում։

** Ուզում ես թշնամի ձեռք բերես՝ պարտք տուր։

** Հրաշագեղ կնոջ ստվերն անգամ գեղեցիկ է։

** Ի՞նչ ենք բերել այս աշխարհ, որ ինչ տանենք. դատարկ ձեռքով եկանք, դատարկ ձեռքով էլ կերթանք:

** Սերը անդավ՝ մոր սերն է դա,  հավետ անդավ: Ու երբ որ դու թևեր առնես ու հեռանաս՝ գերված օտար քմայքներով,  հրայրքներով  հոգեզմայլ, նա քեզ երբեք չի մոռանա, իր ավեր   տան շեմին կանգնած՝  հեղգ  ու վհատ, կսպասի քեզ՝ աչքը ճամփին, սիրտը ճամփին, հոգին ճամփին…

** Արարչի ստեղծած կենդանիների մեջ ամենաստորն ու նողկալին մարդ արարածն է:

**Սերը անդավ՝ մոր սերն է դա,  հավետ անդավ: Ու երբ որ դու թևեր առնես ու հեռանաս՝ գերված օտար քմայքներով,  հրայրքներով  հոգեզմայլ, նա քեզ երբեք չի մոռանա, իր ավեր   տան շեմին կանգնած՝  հեղգ  ու վհատ, կսպասի քեզ՝ աչքը ճամփին, սիրտը ճամփին, հոգին ճամփին…

** Լավ է ազնիվ թշնամի ունենաս, քան նախանձ բարեկամ:

** Ամենահեռավոր ճամփան սկսվում է առաջին քայլից:

** կինն ուզենա՝ քարն էլ կծակի:

** Մի բան արա՝ հիշողության մեջ մնաս, ջնջեցին՝ չես հիշվի:

** Աղջիկը լավ մարդու ձեռք ընկնելուց՝ կծաղկի գարնան խնձորենու պես, հիմար մեկի ձեռք ընկնի՝ կտանջվի ողջ կյանքում, նայես՝ սիրտդ կճմլվի խղճահարությունից:

** Աղքատ մարդու մոտ հարուստ ապրելը անամոթություն է:

**Երջանկությունը նման է առողջության , զգում ես, երբ այլևս չկա:

** Չկան ավելի դաժան օրենքներ, քան օրենքները բնության:

** Մարդ վշտանում է, երբ որևէ բան է կորցնում ու անտարբեր է, երբ անվերադարձ անցնում են կյանքի օրերը:

** Ժամանակն անիմաստ վատնում ենք, այնինչ ամեն մի ակնթարթ մեզնից է գնում:

** Մեռածների մասին ոչ թե միայն լավը՝ այլ ճշմարտությունը:

** Մարդուն փող ու պաշտոն տուր՝ նոր կճանաչես:

** Գեղեցիկ կնոջը զարդեր պետք չեն, այդ զարդերի բացակայության մեջ է նրա վեհասքանչ հմայքը:

** Մարդը չի մեռել, քանի կան մարդիկ, ովքեր հիշում են նրան:

**Մեծ մարդիկ մոռացումից ավելի են սարսափում քան բուն մահից:

** Կեր այնքան, որ վեր կենալուց հետո աչքդ ուտելուն մնա:

** Արևը արդար ու անարդար չգիտի՝ հավասար բաժանում է իր լույսը:

** Սիրելի մարդու ջերմ խոսքը մի ողջ ձմեռ կտաքացնի հոգիդ:

** Յոթ անգամ ստուգիր՝ նախքան կասկածելը մարդուն:

** Ծառ ու տերև նկարագրելիս ընթերցողը պիտի լսի հովի շշունջը, այլապես զուր է գրելը:

** Արա՝ ինչ զորու ես անելու, մնացածը թող Աստծու կամքին:

** Այնքան ազնիվ մի եղիր, որ ծիծաղեն վրեդ:

** Ժպտացող դեմքին գնդակ չեն արձակում:

** Մտածել ես՝ արա, արել ես՝ մի մտածիր:

** Կյանքը միշտ նոր է, իսկ միտքը` միշտ հին:

** Նա, ով քո թերությունների մասին ասում է երեսիդ՝ թշնամին չէ քեզ, ինչպես որ բարեկամ չէ նա, ով շարունակ գովում է քեզ:

** Սիրահար սրտերի մեջ գաղտնիք լինել չի կարող,այլապես դա սեր չէ:

** Սրտից բխած խոսքը լոկ կարող է սիրտ մտնել:

** Մարդ ու կին աչք ու ձեռքի պիտի նմանեն. ձեռքը ցավելիս՝ աչքը լալիս է, աչքը լացելիս՝ ձեռքը սրբում է արցունքները:

** Հարուստին տղա է ծնվում, ասում են՝ ժառանգորդ է ծնվել, աղքատի մինուճարը բանակի համար է ծնված:

** Մեռիր, բայց մի գնա նրա դուռը, ով քո արհամարհանքին է արժանի:

** Սերը դա հենց կյանքն է,   որ երկու սիրող սրտեր միահյուսում է իրար։

** Գեղեցկությունն այն չէ,   որ փայլում է,   այլ որ ջերմացնում է հոգիդ։

** Մենք այս օրին չէինք լինի, թե որ մեր անձնական շահը բարձր չդասեինք ամեն  ինչից:

** Միայնակ գալիս ենք աշխարհ, միայնակ հեռանում:

** Նախանձ մարդը ներսից  է ավերվում:

** Մարդ կա,  ծոցիդ մեջ էլ պահես`  կխայթի:

** Մի բառը կարող է փոխել մարդու կյանքը:

** Արյունը արյունով չեն լվանում, արյունը ջրով են լվանում:

** Ուտելուց մի շտապիր. հետևիցդ վազող չկա:

** Սեփական հմայքի գիտակցումն ավելի է բարձրացնում այն:

** Աչքի լույսի պես պահպանիր նրան,  ով  երջանկություն է պարգևում քեզ:

** Մի կտոր խորովածի համար եզդ մորթել կտա:

** Համբերություն ունեցիր՝   զայրույթի պահին ու   մի խոստացիր ոչինչ,   երբ որ երջանիկ ես:

** Ինչքան քիչ խոսես՝   այնքան լավ քեզ համար։

** Բարի ես, խղճով ես, ընչազուրկ ու տնանկ ես` ոչ ոքի պետք չես:

** Մեծ երջանկություն  է,   երբ ժառանգդ լավն է, ու սիրտդ չի ցավում նրա պատճառով:

** Գնա ու կանգ մի առ, ով պիտի գա` կգա քո ետևից:

** Հաշտ ու խաղաղ վերցնում են, կռիվ  ու դավով  վերադարձնում:

** Ախորժակը ատամի տակ կլինի:

**Լեզուդ քեզ քաշիր, թող մտքից առաջ չընկնի:

** Սիրտն աչքի տեսածն է ուզում:

** Դառը հիշողությունը խավարում է ներկան:

** Փառք անգրագետին, ոչ փառք կիսագրագետին, քանզի վերջինս  չգիտի, որ չգիտի:

** Քո բարությունից տուժողը դու ես, ուրիշ ոչ ոք:

** Թե դիմացինի ցավը`   ցավ է պատճառում, մարդ ես ուրեմն:

** Հայի բախտը հայի  խելքից է:

** Երբ մարդ դադարում է ապրել հույսով ու ապրում է լոկ հիշողություններով… նա արդեն ծեր է:

** Սրտանց սիրելի մարդու խոսքն ավելի բուժիչ հատկություն ունի, քան դեղամիջոցներն արար աշխարհի:

** Կյանքը կարճ է, հարկավոր խոսքերը չպետք է վաղվան թողնել:

**Երեխաները մեր խոսքերով չէ՝ մեր արարքներով են մեծանում:

** Հարազատի ծանր խոսքին խոսք չի հասնի:

** Պաշտիր ծնողներիդ, կգնան այս աշխարհից ու դու հավետ կարոտ կմնաս նրանց տեսքին:

** Նույն մորից ծնված` մեկը հրեշտակ, մյուսը` հրեշ է մի:

** Երբ նա քեզ հետ է`  դրախտ է ամենուր:

** Դանդաղ բարձրանում ենք, արագընթաց իջնում.  մի՞թե դա չէ կյանքը:

** Ազնիվ մարդու մտքով չի անցնում, որ անազնիվ է դիմացինը:

** Մեր կյանքում պատահում են մարդիկ, որոնց մենք անկարող ենք հանել մեր սրտից:

** Հաճելի ժպիտը բարեկամության հրավեր է:

** Թեկուզ ողջ աշխարհն հակառակն ասի`  փոխադարձ սիրո մեջ է կյանքի իմաստը:

*  Կինն աղն է կյանքի, առանց նրա համ չունի ոչինչ:

**  Իսկական ընկերը դավել չի կարող, դավում է նա, ով ընկեր է ձևանում:

**  Մարդ կա, որի հետ ձանձրանում ես խոսել, մարդ էլ կա, որի հետ հաճելի է լռելն անգամ:

**Ուտելիս ուրիշի աչքի մեջ չեն նայի:

** Միայն աշատանքի վերջում ենք հասկանում, թե ինչից պիտի սկսեինք:

** Թե որ օրենքների օրենքը խիղճը լիներ ՝ ոչ մի սխալ չէր լինի:

** Երջանիկ լինելու համար երջանիկ պիտի զգաս քեզ:

** Կյանքում մարդու բախտը մի անգամ է բերում. էն էլ մարդ կամ քնած է լինում կամ խմած. երանի սթափներին:

** Չկան ավելի դաժան օրենքներ, քան օրենքները բնության:

** Մարդ չի մեռել, քանի կան մարդիկ,որ հիշում են նրան:

**  Սերն ամենանուրբ ծաղիկն է աշխարհի:

** Միշտ չէ, որ ծիծաղը երջանկության չափանիշ է:

**  Կյանքում միշտ մեզնից հեռանում է նա, ով թվում է, թե մեզ հետ է լինելու  միշտ:

** Քարեղեն շինությունների մեջ   չէ ազգի անվտանգության երաշխիքն ու ոչ էլ անշունչ սրբապատկերներում. զենքի մեջ է մեր փրկությունը, մեր  միաբան ուժի ու զենքի մեջ միայն:

** Մի ուրախացիր իմ դժբախտությամբ` առաջդ կգա:

**Մենք մեր եղածն էլ կկորցնենք, քանի  սեփական  շահը բարձր ենք դասում  ազգի շահից:

**  Մեր հույսը վաղվա հույսին` այս մի օրն էլ անցավ:

**  Ձեր ծնողների հետ վարվեք այնպես, ասես վերջին անգամ եք տեսնում նրանց:

**  Համացանցը հեռավորներին մոտեցնում, մոտիկներին` հեռացնում:

**  Ես երկար ապրեցի՝ մարդկանց չհավատալու համար, սակայն հավատում եմ վերստին:

** Մեռածների մասին ոչ թե միայն լավը՝ այլ ճշմարտությունը:

** Բարձրից քեզ նայելու իրավունք ունի լոկ նա, ով օգնել է քեզ ՝ բարձրանալու վեր:

**  ՄԻ կարծիր, թե ուժեղ ես, մեզնից ուժեղն  էլ կա. ժամանակն է դա, ու մենք` նրա ստրուկն ու գերին:

**  Տղամարդն իրեն զոհել կարող է երկու դեպքում միայն`  հանուն հայրենի հողի ու պատվին`   սեփական կնոջ:

**  Պահպանիր քեզ հանուն քո երեխաների, քեզնից հետո ոչ ոք այնպես չի սիրելու նրանց, ինչպես դու ես սիրում:

** Մեծ դժբախտությունից մարդիկ իմաստուն են դառնում, մեծ երջանկությունից՝ հիմար:

*** Կուշտ մարդուն բոլորը կուշտ կերևան:

**  Կյանքի առաջին կեսում խելք չունենք, երկրորդ կեսում՝առողջություն:

** Նրանք, ովքեր սիրել են այս կյանքում, կհանդիպեն այն մյուս կյանքում ևս:

** Խիղճը տանջում է նրան, ով անմեղ է:

** Եթե արդեն դադարել ես սիրել, ուրեմն ապրելն իզուր է:

** Հասարակ եղիր՝ մեծ լինելու համար:

** Կարոտը զորեղ է. արևի կարոտից ծիլը ծակում է քարը:

** Մի՛կորցրու հույսդ, երբ թվում է՝ելք չկա այլևս:

**Աշխարհն այնքան է ապականվել, որ ազնիվ մարդուն տեղ չկա այնտեղ:

** Երանելի օրերի հուշը ցավ է պատճառում      :

** Կան գեղեցկություններ, որ հեռվից տեսնելիս անգամ սիրտդ բաբախում է ուժգին:

** Լավ է երբեք, քան ուշ…երբ  այլևս պետք չէ:

**Հաց ուտելիս տանտերը շուտ կսկսի, ուշ կվերջացնի:

** Մեղք արդար մարդուն այս անարդար աշխարհում:

** Կամեցողը ժամանակ կգտնի, չկամեցողը՝պատճառ:

** Ինչքան պիտի սիրես, որ կարենաս ներել,   ինչքան պիտի չսիրես, որ դավաճանես..

.

**Օտարի պատճառած ցավն անցնում է‚ բարեկամինը՝երբեք։

**Մորից թանկ` մայրն է միայն: Սիրուց ուժեղ` սերը միայն:

**Հացի ժամանակ նկատողություն չեն անի:

** Մարդ վշտանում է, երբ որևէ բան է կորցնում ու անտարբեր է, երբ անվերադարձ անցնում են կյանքի օրերը:

**Արվեստը հավերժական է, կյանքը կարճատև, մարդը՝ մահկանացու:

** Ում կրծքով պաշտպանել եմ՝դանակով հարվածել է թիկունքից։

** Աղքատների մեջ հարուստ լինելհ ամոթ է:

** Կյանքը գեղեցիկ խաբկանք է, մահը՝  դառը իրողություն:

 **    Խելամիտ կինը տուն է շենացնում, հիմարը՝ քանդում սեփական ձեռքերով:

**Հաց ուտելիս ոչ վատ բանի մասին խոսեն, ոչ էլ ուրիշից կբանբասեն:

    ** Համբերատար մարդն ավելի ուժեղ է, քան խիզախը, իսկ ինքնատիրապետողն ավելի խելացի , քան կռվարարը:

** Ինչ ասես՝ կասեն մարդու հետևից, դեմառդեմ՝ ինչ ձեռնտու Է:

** Ամենից անհրաժեշտ խոսքերը մենք արտասանում ենք լռին:

** Հարյուր մարդու հետ խորհուրդ նստիր, գաղտնիքդ մեկին բացիր։

** Անարժանի հետ ես ամուսնացել՝ նրա բեռն էլ պիտի տանես անմռունչ. քո ճակատին էդ էր գրված։

** Սիրտը քար չէ՝ ամեն քարի որ դիմանա։

** Վերցնելիս բարեկամ են, հետ տալիս՝ թշնամի։

** Մինչև ծառը կտրելը՝ հանգստանում էր շվաքում։

** Խոսք տալիս մտածիր, որ գլուխ չթակես կատարելիս։

** Զազիր մարդուց ազատվելու միակ ելքը՝ պարտք տուր նրան ։

** Մեկը լալիս է կորուստի համար, մյուսը՝ հրճվում գտածով։

** Շունը հաչում է լուսնի վրա՝ լուսինն անտարբեր անցնում է իր ճամփան։

** Չկա մի մարդ, որ ամեն ինչ իմանա, չկա և մարդ, որ ոչինչ չիմանա։

** Լռիր, երբ գորտերն են կրկռում։

** Խելոք թշնամին ավելի լավ է, քան հիմար բարեկամը։

** Թիվը փոխվել է՝ արծաթը մաքուր ոսկու տեղ է անցնում։

** Կոշիկը ոսկուց էլ լինի՝ միևնույնն է, ոտի տակ է մաշելու։

*** Տան երջանկությունն է տան գեղեցկությունը։

** Ուրիշ ոչ մի տեղ՝ մարդ իր տանը միայն կարող է երջանիկ լինել։

** Արդար մարդուն թշնամի շատ կլին։

** Ամենավսեմ գեղեցկությունը կնոջ՝ ամոթխածությունն է նրա։

** Անունդ մաքուր պահիր, ժամանակն անցնում է, անունն է մնում։

** Ծագել է լույսը՝ արևի ցոլքով, զարթնել ես քնից՝ ողջ ու առողջ ես, մերձավորներդ՝ ողջ ու առողջ են ։ Փառք տուր Աստծուն՝ նոր օրվա համար։

** Փոփոխական այս աշխարհում անցավոր է ամեն բան. սանդուղքն ի վեր, սանդուղքն ի վար՝ անց է կենում կյանքը մեր։

** Երեկ՝ հարուստ, հարգ ու պատիվ՝ խնկարկում էր ազգուտակ, այսօր՝ աղքատ, ուղեկիցդ՝ մտքերըդ են չարչարալից, իսկ ընկերդ՝ անհուսալի հույսը վաղվա լավ օրվան։

** Մի թերացիր՝ սրտիդ ջերմին խոսքը ասա դու նրան, ով որ թանկ է քեզ համար: Ի՜նչ իմանաս՝ գուցե այլևս չես տեսնելու դու նրան։

** Սերը վարդ է, խանդը՝ փուշ։ Առանց խանդի՝ սեր չկա, առանց սիրո՝ չկա կյանք։ Սերը թևեր է տալիս՝ հոգով ճախրես եթերում։

** Ներիր, ով արևն անցնելուց հետո չքացավ ստվերի պես։ Դավանիր նրան, ով քեզ հետ է ամպուզամպին։

** Հրապուրված սին ու շողոմ, սուտ խոսքերով, տունս արած քարվանսարա, ոտի կոխան ամենքի՝ դժվար օրիս մեկը չեղավ ունայնացած քար սրտերից, որ ձեն հաներ շվայտության բարձունքներից։

** Մեռնում են ոչ միայն մարդիկ՝ մեռնում են և հեռախոսի համարները:

** Տուր այնքան, ինչքան կուզենայիք վերցնել:

** Եղիր ճշմարիտ՝ նույնը ստանալու համար:

** Թքած ունեցիր քո հասցեին ասված անարդար խոսքին:

** Շատ լսիր, քիչ խոսիր:

** Փողի վրա փող պիտի գա, չեկավ՝ կպակասի:

** Ազնիվ մարդ չկա. մի մասը գողանալու հնար ունի, մի մասը՝ ոչ:

** Բանտը համալսարան է գողերի համար:

** Նվիրվիր լոկ նրան, ով նվիրված է քեզ:

** Խելքը տարիքի հետ չի գալիս, այլ իմաստության:

** Վստահիր, բայց ստուգիր նաև, որովետև ստվերդ անգամ, որ կողքիդ է միշտ, չքանում է՝ մութն ընկնելիս ։

**Մաքուր խիղճը համարժեք է վատ հիշողության:

** Ապրիր առանց նախանձի՝ այն քո հաջողությունն է գողանում:      Առանց ատելության ապրիր՝ քո առողջությունն է խլում այն, ապրիր անչար՝ այն ծերության դուռն է տանում քեզ:

** Սե՜րն էր ի սկզբանե։ Սիրի՜ր, քանի կաս, քանի ապրում ես այս արևի տակ:       Սե՜րն է ի սկզբանե։ էլ ի՜նչ կյանք՝ առանց ըղձալի սիրո հրավառության:

** Ամենասարսափելի մենությունը՝ երբ ողջ գիշեր խոսում ես ինքդ քեզ ու քեզ հասկացող չկա:

**Սողալու համար ծնվածը՝ ասեղի ծակով էլ կանցնի:

** Մա՜յրս, մա՜յրս լիներ Աստված, որ համազոր նայեր մարդկանց, իր սրբասուրբ արդար սրտով գութ սերմաներ ու բաժաներ ամենեցուն։

** Օրո՜ր, օրո՜ր, օրերին մեր բոլոր, որ հեռացող զնգոցո՜վ եկան ու անցան, ու էլ չե՜ն դառնալու, էլ չե՜ն դառնալու ետ…

** Չկա մի բան այս կյանքոմ, որը ավարտ չունենա:

**ժամանակի ընթացքում՝ անցնում, գնում, մոռացվում է ամեն ինչ՝ սեր ու խնդում, գեղեցկություն, գանձ ու գահ, լոկ կորուստն է զավակի, որ այրում է մեր հոգին ու չի անցնում մինչև մահ։

** Ներիր մեղքը, բայց մոռացիր ընդմիշտ նրան. ով մի անգամ չի գնահատել արածը քո ու քեզ մատնել, դավաճանել, այպանել է՝ կանի ևս բազում անգամ։

** Ի՜նչ անողորմ ու ցավագին իրողություն. մարդիկ, եղու՜կ, հիշում են քեզ, երբ որ իրենց պետք ես միայն։

** Հարևանդ թե որ լավն է՝ մի արև է շողշողենի, վատը եղավ՝ քոչիր գնա, աչքից նրա օր ու արև չես ունենա:

** Դուրս արա տնից՝ ով հացիդ նստած, բանսարկում է քեզ իր ընկերոջից։ Իմացած եղիր, նրա մոտ նստած՝ քեզ է բամբասում։

** Հնուց անտի՝ մայրը որդու գերին է միշտ , որդին՝ կնոջ:

** Հոգիդ մի ծախիր, որ հարուստ լինես, որտեղ հարստություն՝ այնտեղ էլ դավ ու նենգամտություն։

** Տարիքդ կապ չունի. ծնողդ կորցրիր՝ որբ ես այլևս:

** Կարկուտը էլի հարուստի արտից խուսանավելով՝ գնաց ջարդելու աղքատի արտը։

** Իլյա Սելվինսկին, տես, ինչ է ասում՝ եթե որևէ տեղ մի մարդ է մեռնում, ինձ թվում է, թե ես եմ մեղավոր…

** Ժամանակները փոխվել են հիմա, մարդասպան ու դատավոր միասին նստած՝ մեղադրական են հյուսում ընդդեմ սպանվածի։

** Գեղեցկությունը և մարդուն, և Աստծուն է ցանկալի, և չկա առավել սքանչելի բան, քան գեղեցկությունը գեղեցիկ կնոջ։

** Ծառ տնկեցի քանի հատ՝ բարն ուրիշ է վայելում, զարմ ունեցա գթասիրտ՝ աստված խլեց ու տարավ, տուն շինեցի քանի տեղ՝ վերջում անտուն մնացի:

** Դառն ու անգութ, սին ու նանիր այս աշխարհի կարգն է այսպես. քանի դու կաս՝ տերը դու ես, քո գեղաչյա ու վարդաշուրթ գեղեցկուհուն քեզնից հետո մեկ ուրիշն է տիրանալու։

** Քո անբիծ լինելը դեռ ոչինչ չարժե՝ նայած նենգ լեզուն ինչ կտարածի քո անվան շուրջը. ձյունն էլ է ճերմակ , բայց աղտոտվում է կեղտոտ ոտքերից։

** Մեզնից առաջ եկան անցան ։ Մեզնից հետո նույնպես կանցնեն. ունայնություն ունայնությանց… ունայնություն ունայնությանց։

** Ինչպես երազ, ինչպես մուրազ, ինչպես մի հուշ անվերադարձ, կյանքը եկավ ու անց կացավ ու մենք ոչի՜նչ չհասկացանք, ասես կողքից եկավ անցավ։

** Ամբողջ կյանքում, ախ, զուր հույսեր, իզուր հույսեր, մորմոք ու ցավ, չեղավ մի օր՝ լիներ անցավ։

** Հարուստին հարսանիք են կանչում՝ սեղանի գլխին նստելու, աղքատին՝ ջուր կրելու միայն։

** Սերը ծնվում է անսպասելի ու միանգամից՝ հոգիդ լցնելով ծաղկած գարունքով։ Պահպանիր դու այն աչքի լույսի պես, որ կյանքդ անցնի ցնծուն բերկրանքով։

** Իմացիր՝ ինչ ես ասում, մի ասա՝ ինչ չգիտես։

** Երջանկությունը… ակնթարթ է կարճ, որին սպասել ես շատ երկար ու մոռանալ երբեք չես կարողանում:

** Բախտդ բերել է, թե որ դրացիդ ուսումնական է ու՝ գիտի, որ գիտի, ցավալի չէ՝ երբ գիտի, որ չգիտի, վա՜յ քեզ, եթե չգիտի, որ չգիտի։

** Ջահել ժամանակ մենք երազում ենք աշխարհը փոխել, հասուն տարիքում՝ լոկ ինքներս մեզ։

** Մի մոլորվիր քո սիրուհու անցյալի մեջ և մի խանդիր։ Սիրիր նրան՝ ինչպիսին կա։ Ինչ կա այսօր, վաղն այլևս չի լինելու, ինչ եղել է՝ անց է կացել, ինչ որ պիտի հետո լինի՝ պարուրված է անհայտությամբ. ապրիր այսօր, վաղը արդեն ուշ կլինի։

** Լավ եղբորից լավը չկա, վատից վատը՝ նույնպես չկա։ Բախտն է դա քո։ Ծանր խաչդ մեջքիդ առած՝ անցիր ճամփադ տառապալից:

** Հնուց անտի՝ անհասկացող մարդու ձերքին հասկացողը տանջվել է միշտ։

** Ամեն ինչ տեղը՝ մի տրտնջա, իբր, թե երջանիկ չես. մատդ փուշ կընկնի՝ նոր կհասկանաս գինը երջանկության։

**– Ինչ էլ որ լինի, դու մի վհատվիր, խավարից հետո գալիս է լույսը, իսկ որտեղ լույսը՝ այնտեղ էլ հույսը, շուտով, շատ շուտով կբացվի նոր օր՝ արևը, լույսը և հույսը իր հետ։

** Երջանկությունը հորիզոնի է նման, ինչքան մոտենում՝ հեռանում է այնքան։

** Իր տունն ու տեղը թողած թուրքերին, քայլում է մարդը՝ լքյալ, վշտաբեկ։ Աստված տեսնում ու ոչինչ չի անում, իսկ նա տեղ չունի՝ ոչ թե ապրելու, անգամ թաղվելու։

** Ուրիշի հորը չհարգող մարդը հազիվ թե իր հորը բանի տեղ դնի։

** Օրը մթնում, անց է կենում, մութ գիշերվան՝ վաղվա լույսն է հաջորդելու, բախտդ թե սև՝ մի ընկճվիր, սևից հետո ճերմակ կգա, ո՞վ է տեսել, որ ձմեռը հարատևի, փոփոխական մեր այս կյանքում անցողիկ է ամեն բան։

** Ի՞նչը կարող է մարդուն դարձընել խելազուրկ ու հեղկ՝ սերն անարձագանք, խանդը մոլեգին։

** Լավ ապրելդ չտեսնի թող քո թշնամին՝ չնախանձի։ Վատ օրվանդ լաց մի եղիր՝ բարեկամներդ ուրախանան։

** Փոփոխական այս աշխարհում անցավոր է ամեն բան. սանդուղքն ի վեր, սանդուղքն ի վար՝ անց է կենում կյանքը մեր։

** Կյանքը կարճ է, կարճ մի ճամփա, ճամփան՝ անդուլ հոգս ու մորմոք, դու ուղևոր՝ այդ կարճ ճամփին։ Ողջը դա է, կուզես խնդա, կուզես՝ լա։

** Ո՜վ մարդ արարած՝ անկշտում, ագահ, տես, արևն ինչպես է գնում մարելու՝ լույսն իր բաշխելով, վարդը թառամում՝ բուրմունքն իր տալով, խունկը այրվում է՝ շուրջն ամբրոսելով հոտն իր բուրավետ։

** Սրտիդ տենչը նա չէ, ով կողքիդ է, այլ նա, ում տենչում է քո հոգին։ Ու մի ասա երբեք, թե չես կարող ապրել առանց նրան, ապրել կարող ես, պարզապես աշխարհը կփոխվի աչքիդ, կխամրեն գույները բոլոր, շնչելը կդառնա դժվար։

** Սիրիր լոկ նրան, որի հետ լռելը` քան զրուցելը մեկ ուրիշի հետ, հաճելի է քեզ։

**Բախտդ բերել՝ վայելում ես, մի հոխորտա, դա էլ կանցնի. այս աշխարհում անցողիկ է ամեն բան:

** Նվերն ուրիշի` մի ամբողջ աշխարհ թեկուզ նա տա քեզ, պետք չէ քեզ բնավ. քեզ Նրա թովիչ ժպիտն է պետք սոսկ:

** Միշտ չէ, որ խանդը ծագում է միայն անձնասիրությունից։ Այն ծնվում է նաև կորցնելու վախից։

** Սերը տառապանք է ինքնին, սակայն միակ հնարավոր միջոցն է դա` երջանիկ լինելու համար։

** Աղջիկ ընտրելիս՝ մորը լավ նայիր, ոնց որ խնձորը երկու կես արած՝ մորն է քաշելու։ Աչքերիդ մի խաբվիր՝ դու ականջներիդ միայն հավատա։

** Իրավունքը հարուստի համար է ստեղծված, օրենքը՝ աղքատի։

** Փոխադարձ ջերմ սիրուց վսեմ չկա ոչինչ կյանքում. այն կորցնելուց հետո անիմաստ է թվում ապրելն այլևս։

** Անարդար մարդուց արդար խոսք ու գործ մի ակնկալիր։

** Աշխարհը մի բեմ, մարդը՝ դերասան, նա դեռ բեմ չելած՝ վարագույրն է իջնում ցած ։

** Աստծո մեծ, ամենամեծ պարգևը մեզ՝ որ չգիտենք ինչ է սպասում առջևում մեզ:

** Տերը մեռնի բանսարկուի` քանի տուն է քանդել մինչ այս ու քանիսը կքանդի դեռ նա այսուհետ` իր նենգարկու զազիր լեզվով։

** Մարդու թույնին, ավա՜ղ, չի հասնի երբեք ոչ մի օձի թույն։

** Ամենադժվարը մարդուս համար՝ ճանաչելն է ինքդ քեզ։

** Ողջ գիշեր աչքին քուն չեկած մարդը միայն կհասկանա, թե ինչքան երկար է տևում գիշերը, ինչպես որ՝ երջանկության արժեքը չի հասկանա նա, ով չգիտի, թե ինչ բան է տառապանքը:

** Ոտքի ցավը սիրտն է զգում, սրտի ցավը՝ ոչ ոք։

** Ամենամեծ տվայտանքը սիրող սրտի համար՝ երբ դու խելահեղ սիրով սիրում ես նրան, իսկ նա երջանիկ է մեկ ուրիշի հետ։

** Միակ արդարը մահն է ՝ ոչ հարուստ ու աղքատ է ճանաչում, ոչ անգետ ու գիտուն, ոչ էլ ամբարտավան պաշտոոնյա. հավասար տանում է։

** Աշխարհը փոխվել, շուռ է եկել. ոչխարի հոտը շրջվել, կաղն ու կույրը առջևից են գնում։

**Անմեղին լսող չկա, քանզի մեղավորի ձայնն ավելի բարձր է հնչում, ավելի խրոխտ։

**Ո՜վ, Արարիչ, խիղճն ինչու՞ ես տվել խեղճին, խիղճն անխղճ մարդու քար սրտում դնեիր։

** Անգրագետի խելքին խելք չի հասնի. մինչև գրագետը կմտածի, նա նրան կտանի ջուրը՝ ծարավ հետ կբերի:

** Նույն ծաղկից մեղուն մեղր է սարքում համադամ , օձը՝ մահաբեր թույն ։

** Լույսը բացվեց, խաչակնքիր` շառ ու փորձանք հեռու մնան թող քեզանից:

** Ի՞նչը կհասնի մտքի թռիչքին։ – Ժամանակը միայն։

** Ամենախեղճը էշն է։ Բեռնում են իր քաշով մեկ՝ լուռ ու մունջ տանում է, ծեծում են՝ ձեն չի հանմում, տեղով մեկ բարություն՝ անունը էշ։ Բախտ բաժանելիս՝ բեռան տակ է եղել։ Տասնվեց քուռակ է մեծացրել՝ մինչև հիմա փալանը մեջքին։

** Այս ո՞ւր ենք գնում մենք այսպես… Աղջիկը հարուստ ամուսին է որոնում լոկ , տղան՝ սիրուն հարսնացու։ Հոգու գեղեցկության մասին խոսք չկա։

** Մարդուն փող ու պաշտոն տուր՝ կճանաչես:

** Ամենացուրտ ձմռանն անգամ գարունն է միշտ հաջորդում, իսկ գիշերվա սև խավարին՝ առավոտը լուսագեղ։

** Մի ակնթարթն էլ բավ է՝ մարդուց ընդմիշտ հիասթափվելու համար:

**Մի վհատվիր քո նեղ օրվան՝ լեն օր կգա։ Այս աշխարհում անցողիկ է ամեն բան. այդ էլ կանցնի, սիրելիս։

** Լավ է միայնակ անցկացնես կյանքդ, քան նրա հետ, ով չի գնահատում քեզ:

**Թռչունն օտար ափերում իր բույնն է կարոտում, մարդը՝ տունն իր հայրական։

Yaş sınırı:
16+
Litres'teki yayın tarihi:
06 mayıs 2018
Yazıldığı tarih:
2018
Hacim:
260 s. 1 illüstrasyon
Telif hakkı:
Автор
İndirme biçimi:

Bu kitabı okuyanlar şunları da okudu