Основной контент книги Առակներ
Metinmetin

Cilt 130 sayfalar

12+

Առակներ

Kitap hakkında

Ասելիքն ավելի հասկանալի դարձնելու համար նա իր քարոզները համեմում էր իր իսկ հորինած, այնպես էլ արդեն հայտնի զանազան առակներով ու զրույցներով։ Իր մշակած եւ հեղիանակած առակները եւ զրույցները Այգեկցին հավաքել է առանձին ժողովածուների մեջ։ Ի տարբերություն Մխիթար Գոշիառակների՝ դրանք ներկայացված են առանց որեւէ դասակարգման եւ չունեն բարոյախրատական եզրակացություններ։ Այգեկցու առակներից շատերը հիմք են դարձել հետագա հայ բանաստեղծների ստեղծագործությունների համար։ Նրա առակների նյութը հիմնականում հասարակական եւ կենցաղային խնդիրներն են, դասակարգերի, դասերի ու խավերի, անհատների փոխհարաբերության հարցերը, որոնք նոր էին հայ գրականության մեջ։ Այստեղ արտացոլված է դարաշրջանի հասարակության պատկերը բազմազան գծերով։ Առակագիրը շոշափում է խնդիրներ, որով նրա ժողովածուն առանձին կարեւորություն է ստանում ժամանակի սոցիալ–պատմական իրադրության պարզաբանման համար։ Մի շարք առակներում երեւում է հասարակական շերտավորումը եւ սոցիալական պայքարի առկայությունը։ Մարդիկ դատում ու դատապարտում են իշխաններին, տրտնջում թագավորներից, նույնիսկ՝ աստծուց։ Սակայն հեղինակի կարծիքով, ժողովուրդը պետք է հնազանդվի իշխողներին, իսկ վերջիններս պարտավոր են նրան պահպանել օտար կեղեքիչներից ու վտանգից։ Առակներում եւս Մ. Գոշը կենտրոնացած ուժեղ պետականության գաղափարն է արծածում։ Այստեղ այլաբանորեն կոնկրետ մարդն է նկարագծվում՝ իբրեւ գյուղացի, քաղաքացի, ազնվական–իշխան, արհեստավոր, կրոնավոր, թագավոր եւ այլն՝ իր կեցության առանձնահատկություններով։

Giriş, kitabı değerlendirin ve yorum bırakın

ՏԳԵՂ ԿԻՆԸ Մի մարդ տգեղ կին ուներ։ Մի օր տեսնելով կնոջը անտրամադիր, հարցնում է. – Ինչո՞ւ ես տրտմել։ – Այսօր հայելուն նայեցի, – պատասխանում է կինը, – տգեղությանս պատճառով անտրամադիր դարձա։ – Դու մեկ անգամ նայելով ես այդչափ տրտմել, – չի համբերում ամուսինը, – ես ամեն օր եմ տխուր, որովհետև ամեն օր եմ երեսդ տեսնում։

«Առակներ» — kitabı ücretsiz olarak fb2, txt, epub, pdf formatında indirin veya çevrimiçi okuyun. Yorumlarınızı ve incelemelerinizi bırakın, favorilerinize oy verin.
Yaş sınırı:
12+
Litres'teki yayın tarihi:
26 haziran 2017
Hacim:
130 s. 1 illüstrasyon
ISBN:
9781772468038
Telif hakkı:
Aegitas
İndirme biçimi: