Kitabı oku: «ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿ», sayfa 2

Народное творчество (Фольклор)
Yazı tipi:

Արտահայտած մտքերը

«Ես իմ վաստակիս գնահատական չեմ փնտրում, այլ ցանկանում եմ, որպեսզի երջանիկ լինի այն ժողովուրդը, որին ծառայում եմ ողջ կյանքում»:

«Միայն թույլերն են հանցանք կատարում, ուժեղներին ու երջանիկներին դրանք պետք չեն»:

«Ես իմ կյանքում երբեք չեմ ձգտել անձնական երջանկության ու բարօրության։ Ես մշտապես ձգտել եմ միայն մի բանի և պայքարել եմ միայն մի բանի՝ իմ հարազատ ժողովրդի ազատության և բարեկեցության համար։ Ես չեմ փնտրում իմ վաստակի գնահատականը և ցանկանում եմ միայն այն, որ երջանիկ լինի այն ժողովուրդը, որին ես ծառայում եմ ամբողջ կյանքում»։

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Բալկանյան 1-ին պատերազմում (1912–13) Գարեգին Նժդեհի հրամանատարության ներքո Անդրանիկը կազմավորել է Հայկական կամավորական վաշտ և բուլղարական բանակի կազմում մարտնչել թուրքական զորքերի դեմ, արժանացել սպայի կոչման ու մարտական շքանշանների: Առաջին աշխարհամարտի (1914–18) սկզբին եկել է Թիֆլիս, նշանակվել Հայկական 1-ին կամավորական ջոկատի (Կովկասյան բանակի կազմում) հրամանատար, ղեկավարել է շուրջ 20 հաղթական ռազմական գործողություններ, մեծ դեր խաղացել հատկապես Դիլմանի ճակատամարտում (1915, ապրիլ), Բիթլիսի ազատագրման ժամանակ: 1917-ին նախաձեռնել է Արևմտահայերի 1-ին համագումարի հրավիրումը (մայիսի 2–11), ընտրվել համագումարի պատվավոր նախագահ և Արևմտահայ ազգային խորհրդի անդամ, ձեռնարկել է «Հայաստան» (1917–18) թերթի հրատարակումը:

Անդրանիկը 1918-ի հունվարին նշանակվել է հայկական երկրապահ զորամասի հրամանատար, ստացել գեներալ-մայորի աստիճան և ղեկավարել է Էրզրումի ամրացված շրջանի պաշտպանությունը: Սակայն նրան չի հաջողվել պաշտպանել Էրզրումը, և զորքը նահանջել է Սարիղամիշ–Ալեքսանդրապոլ ուղղությամբ:

Ալեքսանդրապոլի պաշտպանությունը կազմակերպելու նպատակով Անդրանիկի գլխավորությամբ կազմավորվել է հայկական առանձին հարվածող զորամաս և տեղաբաշխվել է Ալեքսանդրապոլից հյուսիս.՝ դեպի Ախալքալաք ուղղությամբ՝ շուրջ 70 կմ տարածության վրա: Ալեքսանդրապոլի անկումից (մայիսի 15) հետո Անդրանիկի զորամասը նահանջել է նախ Վորոնցովկա (ներկայումս՝ Տաշիր), այնտեղից՝ Ջալալօղլի (Ստեփանավան), ապա բարձրացել Դսեղ, որտեղ նրան դիմավորել է Հովհաննես Թումանյանը:

Անդրանիկի զորամասը չի մասնակցել Ղարաքիլիսայի (Վանաձոր) ճակատամարտին, որտեղ թուրքերը կոտորել են ավելի քան 5000 մարդ: Հունիսի 4-ին Բաթումում ստորագրվելիք թուրք-հայկական պայմանագրի համաձայն դադարեցվել են ռազմական գործողությունները: Պայմանագրով նախատեսվում էր զինաթափել հայկական զինված ջոկատները, այդ թվում՝ նաև Անդրանիկի զորամասը: Այդ պայմանը սկզբունքորեն անընդունելի համարելով, միաժամանակ նորահռչակ ՀՀ կառավարությանը վնաս չպատճառելու մղումով՝ Անդրանիկը ստիպված հեռացել է Հայաստանից: Դիլիջանից անցել է Ելենովկա (Սևան), ապա՝ Նախիջևան, որտեղից մտադիր էր անցնել Պարսկաստան, ընդառաջ գնալ դեպի Բաքու շարժվող անգլլիական զորքին և նրա աջակցությամբ Վանով մտնել Արևմտյան Հայաստան ու այնտեղ շարունակել պայքարը:

Народное творчество (Фольклор)
Metin