Kitabı oku: «Սալբի», sayfa 8

Yazı tipi:

ԺԳ
ՀԱԿԱՌԱԿ ԿԱՐԾԻՔՆԵՐ

Աստուծո լույսը բացվեց:

Տիկին Թարլանը յուր խնամի հյուրերի հետ զարթեցան քնից: Օրիորդ Նազանին ջուր ածեց, նրանք լվացվեցան: Տիկին Թարլանը և տիկին Սկուհին մի կողմից իրանց երեսները չորացնելով՝ մի կողմից իրանց գլխի շորերը ուղղելով, այդ անհանգիստ դրության մեջ, մյուս կողմից էլ կարդում էին իրանց առավոտյան աղոթքները «Հայր մեր» և «Տեր ողորմյա» ասելով, իսկ տիկին Սալլաթինը սենյակի մի անկյունը առանձնացած՝ չոքած՝ լուռ և անլսելի ձայնով էր աղոթում:

Գիշերվա հրացանների որոտմունքը, զուռնայի ճլվլոցը, գյուղացիների խառնաձայն աղաղակները դեռ անախորժ արձագանք էին տալիս նրանց լսելիքների մեջ:

Աղոթքից հետո բոլորը նստեցին գորգերի վրա փռված սփռոցի շուրջը: Օրիորդ Նազանին թեյ էր պատրաստում: Նախաճաշիկի համար դրված էր կաթ, սեր, կարագ, յուղով թխած հացեր և այլ ուտելիքներ: Տիկին Թարլանը թեյը մեղրով էր խմում, ո՜չ թե տնտեսական խնայողության համար, այլ մեղք էր համարում յուր հոգուն շաքար գործածելը՝ կարծելով, թե նրա մեջ պիղծ անասունների ոսկրանյութ էր գտնվում:

Տիկին Սալլաթինը զարմացավ, թե ինչու օրիորդ Սալբին չհաչտնվեց թեյի. քնից զարթնելով այդ առավոտ չէր տեսել նրան:

– Խնամի, հրամայեցեք կանչեն օրիորդ Սալբիին, որ մեզ հետ միասին թեյ խմե, – ասաց նա տիկին Թարլանին:

– Դուք վաղուց իմ բնավորության հետ ծանոթ լինելով, գիտեք, որ ես ատելով ատում եմ ամեն տեսակի կանացի համարձակություն. մանուկ աղջիկների ամոթն և նրանց համեստ և հեզ բարք ու վարքը սուրբ են ինձ համար. ես չե՜մ կարող թույլ տալ, որ Սալբին անպատկառ կերպով նստե իրանից հասակավոր կանանց հետ և բաժակ բաժակի չրխկացնե:

Ամաչելու կամ պատշաճի համար չէր, որ օրիորդ Սալբին չերևեց յուր լինելի սկեսուրի և բարեկամ տիկին Սալլաթինի մոտ. այդ ի բնե հանդուգն, կամակոր և ազատամիտ աղջիկը երբեք չէր խոնարհվում յուր երկրի անպիտան և անխորհուրդ սովորություններին: Խելացի օրիորդի չերևալու պատճառը՝ յուր մորից ամենասաստիկ կերպով վշտացած լինելն էր, նրա համար, որ տիկին Թարլանը, հյուրերը քնելուց հետո, գիշերապահին ծածուկ մտնելով օրիորդ Սալբիի ննջարանը, անպատիվ կերպով կշտամբել էր նրա անպարկեշտությունը, նրան միայնակ Ռուստամի հետ տեսնելու ժամանակ, և զարհուրեյի խոսքերով անիծել էր նրան:

– Բայց Եվրոպայի նման լուսավոր աշխարհի ուսյալ և կրրթված ժողովուրդը մի՜թե անխե՞լք է այդ սովորությունները չպաշտելու համար, – հարցրուց տիկին Սալլաթինը:

– Է՜հ, նրանց գլուխն ուտե իրանց կրթությունը… – երեսը թթվեցնելով պատասխանեց տիկին Թարլանը, – բաչց դուք գիտե՞ք այն աշխարհի կանանց բաբոյականությունը:

– Այո… Եվրոպայի կանայք իրանց լուսավորությամբ և մաքուր բաբոյականությամբ պակաս չեն մարդկանցից:

– Լա՜վ ևս ասել՝ իրանց լրբությամբ և իրանց փտած ու ապականված բարոյականությամբ, – նրա խոսքը կտրեց տիկին Թարլանը:

– Ողորմություն արեք, խնա՜մի, այդպիսի արատներով նրանց բամբասելը պատշաճ չէ, նրանք շա՜տ խելոք և ուսյալ են, – կրկնեց տիկին Սալլաթինը:

– Ի՞նչ օգուտ… սատանաներն ևս շատ խելոք են, բայց այրվում են դժոխքում:

Սատանայի անունը տալուն պես, տիկին Թարլանը երկյուղած սրտով խաչակնքեց յուր երեսը, և աղոթքի նման մի քանի խոսք շշնջացին նրա շրթունքները:

– Այդ համեմատությունը բոլորովին անտեղի և սխա՜լ է, – խոսեց տիկին Սալլաթինը:

– Երևի դուք շատ բան չեք լսել Եվրոպայի կանանց մասին, խնա՜մի Սկուհի, – դարձավ դեպ նա տիկին Թարլանը, իբր թե չլսելով տիկին Սալլաթինի խոսքերը: – Ա՛խ, որքան անամոթ և համարձակ են նրանք… և ի՜նչպես աչք, բերան, երես, գլուխ, բազուկներ, կուրծքն ու ուսերը բոլորովին մերկ ու բաց՝ ման են գալիս փողոցների մեջ: Շռայլաբար զուգված, զարդարված, հազար ու մի պչրանքով պճնած, գրեթե որսում են իրանց սիրելի եղած տղամարդիկը, նրանց հեշտախոսությանց և լկտի ցանկություններին՝ իրանց անձը վաճառելու…: Ա՜յդ է պատճառը, որ նրանք առանց զանազանության, կեղծավոր հաճոյամոլությամբ՝ խոսում, ծիծաղում են ամեն մի անծանոթ մարդու հետ, որ նրանց ո՜չ բարեկամն է և ո՜չ էլ ազգակիցը, որպեսզի թովեն, կախարդեն նրանց սերը, և ձգեն մեղքի ու դժոխքի անդունդի մեջ…:

– Ո՛ւֆ, հո՜ղը նրանց գլխին, – ասաց տիկին Սկուհին, – միթե ամուսին չունե՞ն այդտեղի կանայք:

– Ի՞նչ ամուսին, – առաջ տարավ տիկին Թարլանը: – Դուք կարծում եք ամուսին այրերը այնտեղ այնպե՞ս են, որպես մեզանո՞ւմ… բոլորովին ոչ…: Մի չար խոսք, որին նրանք ազատություն անունն են տվել, պատճառ է դարձել սանձարձակ, իրանց կամքին ձգելու կանայք, որ նրանց սիրելի եղածների հետ ավելի տռփվին և լրբանան: Մարդիկ եվրոպական կյանքի մեջ մի այլ նշանակություն չունին, քան թե իրանց կանանց կամքի գերիներ և ստրուկ ծառաներ լինելը: Դուք հաճախ կտեսնեք, նրանք փողոցներում և վաճառանոցներում ման են գալիս իրանց տղամարդկանց հետ, և որպես համալ (բեռնակիր), նրանց կրել են տալիս այն բոլոր բաները, որ գնել են իրանց մարմինը այլոց ավելի հաճելի դարձնելու համար…:

– Դե ասա՜, մի խոսքով, նրանց երեսի մեռոնը գնացե՜լ է, – պատասխանեց տիկին Սկուհին, չհավատալով յուր ականջներին: – Վա՜յ, սև՜ հագնեն նրանք, միթե նրանց սրտերում ամոթ չկա՞ …: Մի՜թե նրանք աստված չունի՞ն. թող այսուհետև մեր տղամարդիկ լավ ճանաչեն մեր արժանավորությունները և մեր պատիվը. – մի ընդդիմություն, մի համարձակ կամ անպատշաճ խոսք բավական է, որ փայտն առնեն և մեր խղճալի գլուխը ծեծեն…: Բայց, ասացեք, խնամի Թարլան, ձեր խոսքերի գյորա (համեմատ), նրանք իրանց տնտեսական գործերը ևս չե ՞ն կատարում:

– Ի՞նչ ես խոսում, տեր ողորմի քո հորը. – նրանք իրանց երեխայքն անգամ չեն սնուցանում. բավական է որ ծնեցին իսկույն պահ են տալիս դայակներին: Իսկ թե մոր կաթով չմեծացած երեխան ի՞նչ կդառնա՝ այդ գիտե ամեն մի խելացի մարդ:

– Ապա ի՞նչ են գործում, – ավելի զարմացած հարցրուց տիկին Սկուհին:

– Ոչի՜նչ չեն գործում, բացի նրանից, որ միշտ զբաղված են իրանց զարդարանքով, պչրանքով, կեր ու խումով, իրանց անձերը մոլի ախտերի մի գործարան շինեն:

Տիկին Սալլաթինը, այդ առողջամիտ կինը, որ ուշադրությամբ լսում էր յուր պարզամիտ քրոջ և մոլեռանդ տիկին Թարլանի զրույցները թեպետ վաղուց արդեն, կորցրել էր յուր համբերությունը, բայց որովհետև կարևոր խոսելիք ուներ Ռուստամի հարսանիքի մասին՝ չուզեց կոտրել տիկին Թարլանի սիրտը և բարկացնել նրան, մանավանդ, որ կամենում էր մի հնարքով ձեռք բերել նրա համաձայնությունը. և որպեսզի յուր առաջարկությունը ընդունելություն գտնե նրա մոտ, ծանրությամբ և հանդարտ եղանակով խոսեց.

– Ավելի լավ չէ՞ր լինի, սրելիք, կարճել այդ զրույցների ընթացքը և հավատալ թե բամբասանքը մեղք է, և թե մենք, ասիացիկան այքս, քանի՛-քանի՛ հազարավոր մղոններ հետ ենք մնացել նրանցից: Նրանք միշտ առա՜ջ, դեպ առաջ են դիմում, բայց մենք մնում ենք դարավոր անշարժության մեջ, կապված, կաշկանդված տգիտության շղթաներով…:

Տիկին Թարլանը, այդ խոսքերի նշանակությունը համարյա չհասկանալով` գլուխը հեգնական կերպով շարժեց և հրամայեց հավաքել թեյի սփռոցը:

– Խնամի Թարլան, – խոսեց տիկին Սալլաթինը, – մինչև բարեկենդանը երկու շաբաթ է միայն մնում. ժամանակը նեղցել է. ի՞նչ եք հրամայում հարսանիքի մասին:

– Ի՞նչ պետք է ասեմ, – պատասխանեց առժամանակյա մտածումից հետո տիկին Թարլանը: – Ա՜յն, որ աստված է կամեցել, կկատարվի, և ես չեմ կարող իմ հանգուցյալ ամուսնի ուխտը գետնին զարկել:

– Աստված քեզ հանգիստ արքայություն տա, խնամի, – մյուս կողմից առարկեց տիկին Սկուհին. – ես իմ հո՜գիս, բերան չէ՜, տաճար է…: Ճշմարիտ, մեղք է, որ մենք դարձյալ թողնենք, որ ձեր աղջիկը ու մեր Ռուստամը այսուհետև ավելի մաշվեն միմյանց համար, դուք գիտե՜ ք, թե նրանք ո՛րքան սիրում են միմյանց:

– Ես գիտե՜ մ… – պատասխանեց տիկին Թարլանը խորհրդավոր եղանակով. – և նրանց անպարկեշտ սերը միանգամայն ատելի է ինձ:

– Չէ՜, այդպես մի խոսիք, – նրա խոսքը կտրեց տիկին Սալլաթինը, – աշխարհս լուսավորյալ է. և սիրո աստվածուհին դուրս գալով ամոթխածության վարագույրի ետևից` մերկացել է յուր նախկին քողածածկոցից. այժմ նա մերկ հանդես է մտել մարդկային կյանքի մեջ որպես ճշմարտության աստվածուհի…:

Տիկին Թարլանը չհասկանալով վերջին խոսքերը, ավելացրեց.

– Աշխարհս լուսավորվե՞լ է… լավ է ասեք՝ լրբացել է. և մեր ազգային սուրբ և ազնիվ բարոյականոլթյունը, յուր արդար և անարատ սովորություններով՝ ապականվել է. Նեռի երևալու ժամանակը մոտեցել է, որովհետև մեր նորահարսերը այլևս ո՜չ ծերերի ալիքն են պատվում, ո՜չ նրանց խրատները լսում:

Այդ խոսքերով հնամոլ տիկինը կամենում էր յուր սրտի թույնը թափել, որ կուտակել էր երեկոյան Ռուստամին միայնակ օրիորդ Սալբիի մոտ գտնելը:

– Թող այդ ձեզ չվշտացնե, – ասաց տիկին Սալլաթինը, – նոր Ժամանակը ընտրել է յուր համար մի նոր ընթացք, որ տանում է յուր հետ մարդկությունը… ո՜վ որ դուրս մնա այդ ճանապարհից՝ կմոլորվի և դեպ հավիտենական կորուստը կգնա… Վերանորոգությո՛ւն… ազգաշինությո՛ւն… այդ խոսքերն է հնչեցնում մեր ականջներին հայոց հրեշտակը…:

– Բա՜յց ամեն տեսակ վերանորոգության հետ անհրաժեշտ կապակից է մի ապականիչ կործանում:

– Գիտե՞ք, այդ կործանման փլատակների միջից են ծլում, ծաղկում մի նոր, թարմ և պնդակազմ կյանքի անուշահոտ վարդերը: Ամեն հին բաները հավիտենական մահվան կերակուր են դառնում, և մահը մարսելով յուր կերածը, մի նո՜ր կյանք, մի նոր գոյություն է առաջացնում:

– Դրա՜նք մթին և խորին զրույցնե՜ր են. թո՜ղ տվեք թե աստված կսիրեք, նրանց խոսքը կտրեց տիկին Սկուհին. – ի՞նչ մեր գործն է վարդապետություն անել. լա՜վ կլինի, որ մենք մեր խելքից դուրս բաներ չմտածենք:

– Ես ի՛նչ մեղ ունիմ, – պատասխանեց տիկին Թարլանը, – ձեր քույրն է սկսել փիլիսոփայություններ կարդալ մեր ականջներին:

Տիկին Սալլաթինը լռեց և այլևս չխոսեց:

– Թող մնան այդ խոսքերը, – շարունակեց տիկին Սկուհին. – մե՜ղք է թերահավատ զրույցներ անել, այժմ դառնանք մեր առաջվա խորհրդին: Խնամի Թարլան, դուք իմացեք, մենք երկուշաբթի օրից հարսանիքը սկսելու ենք. դուք էլ պատրաստ եղեք, որ ավելի չուշանա, հինգ օր հարսանիք կլինի, և բարեկենդանի շաբաթ օր, աստուծո կամքով հարսը տուն կը տանենք:

– Շատ բարի, – պատասխանեց ցածր ձայնով տիկին Թարլանը, – ես ձեր կամքին հնազանդ եմ:

– Այժմ մնաք բարով, շատ խոսացինք, շատ գլխացավանք տվինք, ներեցե՜ք, – մնաք բարով ասացին երկու քույրերը և համբուրելով տիկին Թարլանի ձեռքը՝ հեռացան:

Բակը դուրս գալով, երկու քույրերը մտան օրիորդ Սալբիի սենյակը,: Նա այդ միջոցին խորին ուշադրությամբ մի գիրք էր կարդում: Տիկին Սկուհիին տեսնելով՝ նա քողը երեսի վրա քաշելով, գիրքը ձգեց և ոտքի ելավ:

Տիկին Սկուհին համբուրեց օրիորդի գլուխը, և ուրախ եղավ այնպես քաղաքավարությամբ իրան ընդունելու համար: Տիկին Թարլանի երեկոյան տհաճությունը – Սալբիի մասին – լսած լինելով՝ նա ուղղեց նրան այս առասպելաբան ական խրատները:

– Իմ սիրելի հարսնացու, սովորիր պարկեշտությունը սրբությամբ պահպանել՝ քեզ օրինակ առնելով այն երկնային հրաշագեղ հարսնացուն – Լուսնյակը: Դա մի լուսեղեն հավերժահարս օրիորդ է, որի հարսնությունը հավիտենից նշանագրված է արեգակի՝ այն լուսադեմ պատանյակի հետ: նրա հարսանիքը մնացել է «վերջին օրին», երբ այս աշխարհը այլևս չէ լինելու: Լուսնյակի դեմքը ավելի փայլուն է քան արեգակինը, բայց տեսնո՛ւմ ես, ինչպի՛սի ամոթխածությամբ է վարագուրել յուր դեմքը. ա՜յդ է պատճառը, որ շատ թույլ լույս է արձակում: Նրա երեսքողի միջից մենք հազիվ ենք նշմարում նրա սևորակ աչքերը: Հավիտենից այդ երկու երկնային տարփածուները անձկալի կարոտով վազում են միմյանց ետևից, և կարծես, մի աներևույթ ձեռք վանում, հալածում է նրանց երկնքի ճախարակի չորս կողմով… Բայց, երբեք չէ պատահել, որ նրանք հանդիպեն միմյանց, առնեին իրանց կարոտը, լցնեին իրանց փափագը մինչև հավիտենականի ձեռքով նրանց պսակը չկատարվի..:

Այդ ավանդական խրատը տիկին Սկուհին նրա համար էր տալիս, որովհետև ինքն ևս, տիկին Թարլանի նման, չէր սիրում օրիորդ Սալբիի և յուր որդու շատ անգամ միմյանց համարձակ այցելությունները: Կամենալով օրիորդի կամակորությունն էլ խրատել, որ նա հնազանդեր յուր մորը՝ տիկին Սկուհին շարունակեց.

– Մա՜նավանդ աշխատիր խոնարհությամբ հնազանդել քո մորը, որ քեզ աստուծո շնորհիվ – կենսագործել է, սնուցել է յուր ծծերով: Նայիր պիպուին (հոպոպ), դու տեսե՞լ ես այն խայտաճամուկ փետուրներով սիրուն թռչնիկը. նա՜ ևս մի օր քո նման մանուկ աղջիկ էր: Մի օր նրա մայրը, մի փայտյա տաշտի մեջ լվանում էր նրա գլուխը և սանրում ծամերը, անհնազանդ աղջիկը հիմարությամբ չարախոսում է մոր դեմ, մայրը անիծում է նրան, և անեծքը տեղ հասնելով` աղջիկը տիրոջ հրամանով ձևափոխվում և դառնում է պիպու թռչունը: Մինչև այսօր, այն սանրը, որով մայրը սանրում է յուր աղջկա ծամերը՝ գտնվում է պիպուի գլխի վրա, որպես նշան և խրատ, անհնազանդ աղջիկներին: Պիպուն անիծված է. բոլոր թռչուններից միայն նրա բույնն է ժահահոտություն արտաշնչում: Մինչև այսօր նա յուր թլվատ լեզվով կոչում է փո՜ փո՜ , որ նրա մոր անունն է, կամենալով թողություն խնդրել մորից. բայց աստված չէ լսում նրա ձայնը:

– Եթե դո՜ւ, քույրիկ, հոպոպի գլխի վրա եղած հովհարանման փետուրների պատճառով ապացուցանում ես, թե նա անիծված աղջիկն է, – նրա խոսքը ընդհատեց տիկին Սալլաթինը, – ուրեմն այս օրերին ռամիկների կարծիքը, թե կիվ՜կիվը (մի թռչուն) յուր գլխի պոպոզի պատճառով համարվում է անիծված վարդապետը` զուրկ չէ ճշմարտությունից:

– Հա՜, ա՜յդ էլ սուտ չէ, – պատասխանեց տիկին Սկուհին հաստատ հավատքով, – կիվ-կիվը առաջ մի վարդապետ է եղել, մինչև այսօր տեսնվում է նրա գլխի վրա վարդապետական սև վեղարը:

Օրիորդ Սալբին չկարողացավ յուր ծիծաղը զսպել:

Ժամացույցի զանգակը ընդհատեց նրանց խոսքերը: Տիկին Սալլաթինը բարեկամաբար սեղմելով օրիորդ Սալբիի ձեռքը, կամաց շշնջաց նրա ականջին.

– Չմոռանա ՜ս սկեսուրիդ խոսքերը…:

Երկու քույրերը դուրս գնացին Հովասաբենց տնից:

Մոտենալով Աշխարունիի դռանը, տիկին Սալլաթինը բռնեց յուր քրոջ ձեռքը.

– Մտիր մեր տուն մի քանի րոպեով, – ասաց նա, – Արամին էլ կտեսնես:

– Չէ, ուշ է, մեր տանը ինձ սպասում են, – պատասխանեց տիկին Սկուհին հրաժարվելով:

– Ի՞նչ վնաս ունի, եթե մի քանի րոպե ուշանաս:

Մտնելով պարոն Արամ Աշխարունիի ՝(տիկին Սալլաթինի ամուսնու) դռնից, նրանք անցան մի ընդարձակ բակի միջով և քարե սանդուղքներով բարձրանալով, ներս մտան մի ոչ այնչափ մեծ սենյակ, որ ավելի նմանում էր մատենադարանի: Եվրոպական հագուստով մի վայելչակազմ երիտասարդ, նստած ընդարձակ գրասեղանի հանդեպ՝ գրում էր: Տեսնելով տիկինները, նա ոտքի ելավ և ուրախությամբ բարևելով ասաց կատակով.

– Բարով, տիկին մոգուհիներ, շնորհավոր լինի ձեր հրավառությունը:

Երկու քույրերի երեսնեը շառագունեցան, նրանք չպատասխանեցին այդ հեգնական խոսքին:

– Խոսեցի՞ք հարսանիքի մասին, – խոսքը փոխելով հարցրոլց պարոն Արամը:

– Խոսեցինք, – պատասխանեց տիկին Սալլաթինը. – խնամի Թարլանը համոզվեց, երկուշաբթի կլինի հարսանիքը:

– Ուրեմն պետք է աչքալուսանք տալ պարոն Ռուստամին. ա՜յսքան երկար սպասելուց՝ խեղճ տղան մաշվեցավ… Բայց, Սկուհի, հարսանիքը հի՞ն կարգով պիտի անեք32:

– Իհա՜րկե, ա՜յսքան տարի որդի եմ պահել, մեծացրել, որ նրա հարսանիքի ուրախությունը վայելեմ հետո մեռնեմ, – պատասխանեց տիկին Սկուհին:

– Իմ սիրելի քույրը ձեռք չի վեր առնի հին սովորություններից: Արամ, – առարկեց տիկին Սալլաթինը, – ասացեք, թե աստված կսիրեք, ի՞նչ մի հաճելի բա՜ն է այն զը՜ռ-հա-զը՜ռը, այն ատելի դհոլ-զուռնան, այն ղալմաղալը, այն բաբելոնյան խառնակությունը:

– Առավել լավ կլինի, առանց ավելորդ աղմուկի, մեկ օրվա մեջ վերջանա պսակը և հարսանիքը մի չափավոր և համեստ ճաշկերույթով վերջացվի, – հորդորեց պարոն Աշխարունին:

Տեսնենք… իհա՜րկե, առանց խորհրդի չի լինելու, ինչպես արժան կդատեք, այնպես էլ կանենք, – պատասխանեց տիկին Սկուհին և ողջունելով նրանց հեռացավ Ձեռքերն հինայով ներկել: Հայերը այդ սովորությունը անտարակույս պարսիկներից առած պիտի լինին: Այր մարդկանց բազմությունը ցրվում է հարսանիքի մսացուն մորթելուց հետո: Բայց մեկ ազապ աղջիկ, սկուտեղի մեջ մի քանի քսակ հինա գլխի վրա բռնած՝ շատ աղջիկների և հարսների հետ, դհոլ-զուռնա ածելով և պար գալով – գնում են հարսնացուի տունը: Նույն գիշեր այստեղ տեղի է ունենում հարսանիքի պարահանդեսը, որի ավարտին՝ նորընծա հարսնացուին առանձին պար են ածում՝ երկու լավաշ խաչաձև դնելով նրա գլխի վրա: Պարից հետո ազապ աղջիկները այդ լավաշները բաժանում են իրանց մեջ, որ աստված իրանց ևս ղսմեթ անե (բաշխե) այդ բախտը – հարսանիքի թագն ու պսակը:

Գիշերը, քնելու ժամանակ շաղախում են հինան. նրանով առաջ ներկում են հարսնացուի ձեռքերը, այնուհետև ազապ աղջիկների և տղամարդկանց ձեռքերը, շատերը միմիայն իրանց ճկույթն են թաթախում հինայի մեջ, որպեսզի իրանք ևս մասնակից լինին այդ ուրախությանը:

Երկրորդ օրվա առավոտյան կանուխ, փեսայի բարեկամներից մի հասակավոր կին, ձեռքում մի մեծ փունջ ծաղիկ բռնած, և մի տղամարդ մի լուլեհին գինի վերցրած` սազանդարի (երաժիշտների) հետ դհոլ-զուռնա ածելով, ման են գալիս տնից տուն: Փեսայի բարեկամ կինը մոտենում է ամեն մի տան ալևորին, մատուցանում է մի ծաղիկ, իսկ մյուսը՝ մի բաժակ գինի և խնդրում են, որ «Ասաված նրանց որդուն ևս փոխ անե այդ ուրախությունը»: Տան ծերունին ընդունելով ծաղիկը և գինին, խմում է` մաղթելով հարս ու փեսայի համար բախտավորություն: Այնուետև հրավիրում են նրան ճաշելու հարսանիքի տունը: Այս կերպով ճաշին հրավիրվում են միայն մարդիկ. իսկ կեսօրից հետո – կանայք: Երեք օր շարունակ ցերեկը ճաշկերույթ է լինում: Պարահանդեսները կատարվում են գիշերները: Հարսանիքի տան կենտրոնում կանգնած՝ «սազանդարները» (երաժիշտներ) նվագում են. տունը լիքն է մինչև բերանը խառնիճաղանջ բազմությամբ: Նրանք բռնել են «գուանդը», որ մի տեսակ պար է – տղամարդիկ միմյանց ձեռքը բռնելով շարվում են և այդ շղթայակապի մեջ, այստեղ և այնտեղ, երևում են բաց երեսներով աղջիկներ և կանայք, բայց այդ բացառությունը թույլ է տրվում, երբ նրանք իրանց ազգակիցների ձեռքն են բռնում, ընդհակառակը՝ մի կնոջ օտար տղամարդ ի ձեռք բռնել շատ ամոթ բան է: Պարի ձևերը որոշվում են ոտքերի զանազան տեսակ շարժումներով – նրանք առաջ են գնում կողքե-կողք զանազան ոլոր՜մոլոր բոլորակներ և շարամանություններ կազմելով: Մի տղամարդ, աղլուխը ձախ ձեռքով երերելով տանում է պարագլուխը: Գուանդից հետո, առհասարակ ամեն գիշեր, հոգնած բազմությունը նստոտում է հարսանիքի տան մեջ, պատերի տակ: Տիրում է ընդ – հանուր լռություն: Տան միջավայրում մի ընդարձակ տեղ է բացվում այդտեղ, որպես թատրոնի բեմի վրա՝ հանկարծ հայտնվում են սազանդարները՝ հագնված անճոռնի, այլանդակ և ծիծաղաշարժ կերպա րանքներով: Սրանք սկսում են անամոթ խեղկատակությամբ զավեշտու – թյուններ ձևացնել: Այդ բոլորը, թեպետ անկատար և անկանոն, բայց ապացուցանում են, որ թատրոնական գործողությունները վաղուց արդեն ծանոթ էին եղել հայերին:

Չորրորդ օրը փեսայի տանից ուղարկում են հարսի տուն «նան-գուշտ», այսինքն հաց և միս, նրա հետ – գինի, յուղ, բրինձ և այն արծաթը, որ խոս տացել էր փեսայի հայրը: Այնուհետև բազմությունը հավաքվում է հարսանիքի տանը, և մի ճոխ հացկերույթից հետո քահանան օրհնում է փեսայի հագուստը, որը հագցնում են և ապա բոլորը դհոլ-զուռնայի ուղեկցությամբ գնում են հարսնացուի տունը: Այստեղ ևս հացկերույթ և ուրախություն է լինում: Հացի սեղանը հավաքելուց հետո, մեջ են բերում մի սկուտեղի մեջ մրգեղենների և քաղցրավենիքի վրա դրված հարսնացուի «հալավ» – ը (հագուստը): Քահանան մաշտոցով օրհնում է հարսնացուի զգեստներն ևս, և հետո, սկսում են մրգերը և քաղցրավենիքը բաժանել բազմությանը, որը ուտելով, բարեմաղթում են հարսն ու փեսային երկար օրեր, բախտ և քաղցրություն: Հարսանիքի զգեստները հարսին հագցնում է այն կինը, որ հարսնացուի վարժուհին է եղել, սա յուր այս գործի համար մի ակնածելի վարձատրություն է ստանում փեսայի հորից: Հետաքրքրության արժանի է այդ խորհրդական զգեստավորությունը, որ այլ խոսքով կարելի է անվանել «հարսի ձեռնադրություն կին լինելու», այդ բառի (կին) ընդարձակ նշանակությամբ – ասիական կյանքի նկատմամբ: Վարժուհին մի քանի խորիմաստ խրատներ տալուց հետո կապում է նրա ականջներին երկկողմանի խլության անկջուկով, ապա կապում նրա բերանը լռության օշմաղով, հագցնում է նրա գլխին ողջախոհության կալկուճը, դնում է նրա գագաթի վրա փառաց գոտին (մի արծաթյա բոլորակ պսակ, որ գուցե շատ հին ժամանակներից կրում են հայոց կանայք, որպես թագ իրանց գլխին). ապա գցում է նրա երեսի և աչքերի վրա ամոթխածության քողը և այնուհետև նրա երեսը ծածկվում է բոլոր տեսնողների աչքերից…: Բոլոր հագուստները հագցնելուց հետո, որոնցից ամեն մեկը մի խորհրդական գաղտնիք ուներ հարսի ապագայի համար, նրա մեջքը պնդում են փեսայի հոր – հարսի սկեսրարի – որպես նույն գերդաստանի նահապետի գոտիով:

Ներողություն խնդրելով բոլոր բարեկամներից, հարսը ընկնում է հոր և մոր ոտքերը, համբուրում է, աղաչելով՝ որ նրանք իրանց կաթը, աղն ու հացը հալալ անեին: Երեք անդամ պտույտ է գալիս թոնրի չորս կողմը, համբուրում է թոնրի շուրթը և արտասուք թափելով բաժանվում է հոր տնից: Նույն ժամանակ մի դառն եղանակ է նվագվում, որ ավելի թաղման եղանակներին է նմանվում: Փեսայի բարեկամները ուրախ են. նրանք բազմությամբ, հարս, աղջիկ, կանայք և մարդիկ – ձեռնախաղ են անում հարսի առջև և հանդարտ քայլերով առաջ ընթանում: Տանիքների վրայից հարսի գլխի վրա ածում են ծաղիկներ, մրգեղեններ, իսկ փեսայի մոտիկ բարեկամները՝ արծաթի մանր դահեկաններ: Կես ճանապարհին մի կին հարսի առաջ է բերում փեսայի տանից գլխի վրա դրած մի սկուտեղի մեջ կրակ, վրան խունկ ծխելով: (Այդ, իմ կարծիքով, փեսայի սիրո նշանն է – յուր անուշահոտությամբ:) Այնուհետև երևան է գալիս փեսան՝ շրջապատված ազապների բազմությամբ: Նա խաչաձև կապել է յուր վզով մի կանաչ կարմիր մետաքսյա կերպաս, ցցել է յուր գդակի վրա գեղեցիկ փետուրներ և մի խնձոր աղլուխի մեջ դրած՝ բռնել է յուր բերանի դեմ: Քավորը ձախ կողմից տանում է «ուռցը», – մի խաչաձև դրոշ, խնձորներով, չամիչներով և այլ մրգեղեններով – զարդարված: Ամեն քայլափոխին փեսային մատուցանում են մի բաժակ գինի, բարձր ձայնով գռռալով «անո՛ւշ, անո՛ւշ»:

Փեսան առաջ ընկած, նրա հետևից հարսը բերելով, գալիս հասնում են հարսանիքի տան դռանը: Այստեղ կանգնեցնում են հարսը. դհոլ-զուռնայի ձայնը լսվում է. մի մարդ առաջ է գալիս և սկսում է բարձր ձայնով կանչել, թե ո՞վ ինչ բան կամ ո՜րքան արծաթ է այդ միջոցին պարգևում հարսանիքի տիրոջ: Այդ մարդասիրական օգնությունը ոչ միայն ազատում է խեղճ գյուղացիները հարսանիքի ծանր ծախքերից, այլև, շատ անգամ, նրանք շահում են մեծաքանակ արծաթ:

Նույն գիշերը կատարվում է պսակը: Այդ կրոնական օրենքը, որ պիտի լինի հրապարակով՝ համարյա գաղտնի է կատարվում: Փեսայի բարեկամներից մի քանի հոգի, քավորը, հարսն ու փեսան՝ քահանայի հետ դնում են եկեղեցի կես գիշերին: Քահանան եկեղեցու կանոնների համաձայն՝ վերջացնում է պսակը: Կարժե հիշատակել, թե ի՞նչ նպատակով է թաքնված սուրբ խորհուրդը այդպես գաղտագողի կերպով կատարելու մեջ: Կախարդությունր, վհուկությունը, իրանց հիմարացնող հետքերը տակավին թողած լինելով հայերի մեջ հարս և փեսայի բարեկամները վախենում են, որ թշնամիները կապումներ և այլ կախարդական վնասներ չտան: Այդ պատճառով, թշնամիների կախարդությանց դեմ առնելու համար, առհասարակ պսակի միջոցին հարս և փեսայի կոճակները բաց են թողնում, մի-մի կողպած կողպեք են դնում նրանց յուրաքանչյուրի գրպանում, և զանազան կախարդական արարողություններ են կատարում, որպեսզի կապումները չներգործեն…:

Yaş sınırı:
12+
Litres'teki yayın tarihi:
26 haziran 2017
Hacim:
360 s. 1 illüstrasyon
ISBN:
9781772467017
Telif hakkı:
Aegitas
İndirme biçimi:
Metin
Средний рейтинг 0 на основе 0 оценок
Metin
Средний рейтинг 0 на основе 0 оценок
Metin PDF
Средний рейтинг 0 на основе 0 оценок
Ses
Средний рейтинг 0 на основе 0 оценок
Metin
Средний рейтинг 0 на основе 0 оценок
Metin
Средний рейтинг 0 на основе 0 оценок
Metin
Средний рейтинг 5 на основе 1 оценок
Metin
Средний рейтинг 4,2 на основе 26 оценок
Ses
Средний рейтинг 0 на основе 0 оценок
Ses
Средний рейтинг 0 на основе 0 оценок
Metin
Средний рейтинг 5 на основе 5 оценок
Metin
Средний рейтинг 4,8 на основе 18 оценок
Metin
Средний рейтинг 4,7 на основе 7 оценок
Metin
Средний рейтинг 4,8 на основе 12 оценок
Metin
Средний рейтинг 4,9 на основе 50 оценок
Metin
Средний рейтинг 5 на основе 4 оценок
Metin
Средний рейтинг 4,5 на основе 10 оценок
Metin
Средний рейтинг 5 на основе 4 оценок
Metin
Средний рейтинг 4,6 на основе 7 оценок
Metin
Средний рейтинг 4,9 на основе 7 оценок