Kitabı oku: «Армения как состояние любви», sayfa 2
Գիրք, որը կայացել է
Ստեփանակերտ: Վաղ առավոտ: Հեռախոսազանգ: Լսա-փողից հնչող ձայնը՝ տենորից անց, մոտ է բարիտոնին: Լեզուն՝ ռուսերեն: Մաքուր: Առանց առոգանության: Ակնհայ-տորեն հայ չէ: Թեև հայրենակիցներիս մեծամասնությունը ռուսերեն խոսում է գործնականում առանց առոգանության: Բայց սա բոլորովին այլ դեպք է: Այստեղ երևում է, ավելի ճիշտ՝ լսվում է, որ ինձ հետ խոսում է ոչ թե պարզապես ռուսալեզու, այլ՝ հենց ռուս մարդ:
Ես չսխալվեցի: Հեռախոսային հասցեատերը ներկայա-ցավ՝ Վիկտոր Կոնոպլյով:
–Ինձ ասել են ձեր մասին, և նույնիսկ բանաստեղծութ-յուններն են ցույց տվել,– ասացի ես:
–Ինչ լավ է հնչում՝ «բանաստեղծություններն են ցույց տվել»,– պատասխանեց ձայնը հեռախոսից:– Ես ցանկա-նում էի ինքս հանդիպել ձեզ հետ:
Պայմանավորվեցինք հանդիպման մասին: Պահը որսա-լով՝ սկսեցի կարդալ հենց այն բանաստեղծությունը, որն ինձ ոչ թե պարզապես ցույց էր տվել, այլ հանձնել էր արցախյան հայտնի պոետ, գրականագետ, թարգմանիչ, պրոֆեսոր Սոկրատ Խանյանը: Հենց իմ ընկեր Սոկրատն է թարգմանել Վիկտոր Կոնոպլյովի բանաստեղծությունները: Մեջբերեմ դրանցից մեկի վերջին հատվածը.
Как возводились Гандзасар, Урек,
Здесь каждая вершина, человек,
На живописном Карабахском плато
Тебе поведает, какую плату
Платил Арцах за мир и честь свою,
Как в прежние столетия молю;
В дни радости и время непогоды
Храни, Господь, Арцах с его народом!
За пролитые пот его и кровь
Наградой будет пусть Твоя Любовь!
Хачкар умолк. Я под своей рубахой
Биенье сердца ощутил Арцаха.
Այստեղ կատարեմ հիրավի փոքրիկ քնարական շեղում: Դրա համար առիթ հանդիսացավ «ռուբախա»-«Արցախա» հանգավորումը: Կարելի է ասել՝ դա պատահել է հարյուր տարի առաջ (համենայն դեպս կես դար անցած կլինի)` 1963 թվականին: Այդ մասին, չեմ թաքցնի, բազմիցս գրել եմ: Կատարում էի, ինչպես առաջ էին ասում, սանիտարա-բժշկական հանձնարարություն և Ուստ-Կամչատսկի շրջկենտրոնից երեք կիլոմետր հեռավորության վրա դաժան սառնամանիքի պայմաններում սառույցի վրայով հատում էի Կամչատկա գետը: Անցնում էի հանգիստ, սկզբում՝ խոր ձյան միջով՝ ներքևում զգալով սառցե ամրու-թյունը: Դիմացի ափից ընդամենը երկու մետրի վրա միանգամից ասես դատարկությամ մեջ գլորվեցի: Ես ոչ միայն ամբողջովին հայտնվեցի ջրի մեջ, այլև զգացի քշող հոսանքը:
Այդ դրաման կարճ չտևեց: Ասեմ միայն, որ սառցակոն դարձած՝ սողացի մինչև Ուստ- Կամչատսկի, որտեղ շրջա-նային հիվանդանոցի գործընկերներս ինձ փրկեցին մի ամբողջ լիտր մաքուր սպիրտի օգնությամբ(կեսից ավելին գնաց փայտացած մարմինս շփելու վրա): Առավոտյան թեթև, գծավոր վերնազգեստով ելա հիվանդանոցի բակ՝ ավանդական մարզանքի: Չնկատեցի, թե ինչպես էր բաց դարպասից ներս մտել մի ծերուկ՝ եղջերվի մուշտակա-շապիկով, տաք փաթաթված գույնզգույն շալով, որը բոլո-րովին չէր բռնում մուշտակի հետ: Կանգնեց կողքիս: Ոչ առանց զարմանքի՝ սկսեց զննել: Ապա դողալով՝ հարցրեց իր յուրահատուկ ռուսերենով.
–Բարեկա՛մ, էս սառնամանիքին էդ որտեղի՞ց եկար էդպես շապկանց(այսինքն՝ հագիդ միայն «рубаха»):
– Из Карабаха,– առանց մտածելու՝ պատասխանեցի ես ու բարձր քրքջացի:
Ծերուկը վերջնականապես համոզվեց, որ ծալս պակաս է: Խեղճն ի՞նչ իմանար, թե ես տարվեցի հանգավորելով: Ավելին, շուտով մի քառատող գրեցի ու կարդացի.
–Էդպես տկլոր էդ որտեղի՞ց,
Չե՞ս վախենում բուք-բորանից…
–Օ՜, շատ հեռվից՝ Ղարաբաղից,
Ուր վախ չկա ոչ մի բանից:
Ի դեպ, ես չգիտեի, որ իմ այդ պարծենկոտության պատ-ճառով աչքս կպավ հենց իմ առողջությանը: Երկու օր անց դեմքս ծռվեց. դիմային նյարդի բորբոքում՝ ֆացիալիս: Եվ կես տարի շարունակ ամեն օր ներարկվում էի «Բ» խմբի տարբեր վիտամիններով: Միակ մխիթարությունս այն էր, որ իմ զինանոցում ևս մեկ հանգ գտնվեց Ղարաբաղի համար:
Եվ ահա Ստեփանակերտում՝ Ղարաբաղ-Արցախի մայ-րաքաղաքում, իմ հյուրն է մի ռուս երիտասարդ, որն իր շապկի տակ զգում է Արցախի սրտի տրոփյունը:
Ապշեցուցիչ է, չէ՞ որ սրտիս կպած «ռուբախա» բառը նշանակում է ոչ միայն շապիկ, վերնաշապիկ, վերնա-զգեստ, այլև՝ «իսկական տղամարդ», «լավ տղա»: Սակայն Կամչատկայի հետ կապված պատմությանը այն ժամանակ ես չտեղեկացրի լավ տղային:
Վիկտորն ինձ համար բերել էր գրքի ձեռագիրը՝ բանա-ստեղծություններ, արձակ երկխոսություններ: Եվ, ինչպես դա ընդունված է, հեղինակի ներկայությամբ դանդաղ թեր-թում էի էջերի հաստ կապուկը՝ մտածելով, թե նա կհաս-կանա, որ նյութը ես ուշադիր կկարդամ, երբ մենակ մնամ ձեռագրի հետ: Իսկ առայժմ ավելի շատ ցանկանում էի լսել հեղինակին: Պարզվեց, որ նա հասցրել է ծայրեծայր անցնել համարյա ողջ Արցախը: Գտել է բազմաթիվ ընկերներ: Ինչ ասես արժե միայն այն փաստը, որ սիրով ու շռայլորեն նրան թարգմանել է ինքը՝ Սոկրատ Խանյանը: Ավելի քան տասը հրատարակություններում տպագրվել են հարցա-զրույցներ և երկխոսություններ նրա հետ: Բանաստեղ-ծությունը, որի մի հատվածն եմ ներկայացրել նախաբանի սկզբում, պարզվում է՝ գրվել է վեց տարի առաջ: Վիկտորն ահռելի թվով ընկերներ ունի Հայաստանում և Արցախում: Իսկ ես այդ մասին ոչինչ չգիտեի: Պարզվում է, որ նրա բա-նաստեղծություններից մեկը՝ «Любить Армению по-русски», անցնում են Հայաստանի դպրոցներում: Նա ռուսերեն է թարգմանել Արցախի հիմնը, գրել է նովգո-րոդյան հայ համայնքի պատմությունը, հոդված է գրել Արցախի ճանաչման մասին: Դրան նույնպես տեղյակ չէի: Զարմանալու բան չկա. այդ բոլոր տարիներին ես նավար-կում էի «Կիլիկիա» և «Արմենիա» առագաստանավերով:
Սակայն հիմա ինձ առաջին հերթին հետաքրքրում և հուզում է միայն նրա ձեռագիրը:
Հենց որ մենակ մնացի Կոնոպլյովի ձեռագրի հետ, սկսեցի այնտեղ փնտրել տողեր, որ կարող էին խոսել սրտիդ հետ: Չէ՞ որ պոետին գնահատելու համար երբեմն մեկ տողն էլ բավական է: Մեկ պատկերը: Մեկ համեմա-տությունը: Հայտնի է, որ Հենրիխ Հայնեն ինչ-որ մի առիթով ուրախ նկատել է. «Առաջինը, ով կնոջը համեմատեց ծաղկի հետ, մեծ պոետ էր, բայց երկրորդը՝ արդեն տխմար": Իսկ այ հարյուր տարի անց ինչ-որ մեկն էլ լրացրեց Հայնեին. «Առաջին արձակագիրը նա էր, ով կնոջը համեմատեց կնոջ հետ": Ի մեծ ուրախություն ինձ, Վիկտոր Կոնապլյովի մոտ գտա բազմաթիվ տողեր, որ փնտրում էի. «Հայաստանի երկինքը իմ երրորդ աչքն է(տերմինը գիտական է և ոչ միս-տիկական)», «Հայաստանի երկինքը ժամանակների գիրքն է, որտեղ կարդացի ակունքների և իմաստների մասին":
Կարծում եմ՝ Կոնոպլյովը ճշգրիտ գտել է հայերի պատ-մական լավատեսության իմաստն ու էությունը. «Հավա-տա՛, եղբա՛յր իմ, հայ ազգը ողջ է, քանի դեռ նրա հետ են Քրիստոսի հավատքի միսն ու արյունը": Այս տողերը գտած պոետը դժվար թե մտածած լինի, թե ով և երբ քրիստոնե-ությունը բերեց Ռուսիա: Նա ավելի շուտ զգում է Ռուսիայում ուղղափառ հավատքի ծննդի պատմության կապը Հայաստանի հետ: Ի դեպ, Կոնապլյովը այդպես էլ գրում է. «Հողամերձ վիճակների ենթատեքստում Հայաս-տանը դժվար բնութագրելի է: Այն գոյություն ունի զգաց-մունքների մակարդակի վրա": Սակայն գոյություն ունի նաև պատմական փաստերի «մակարդակ": Ահա միայն մեկ՝ հիրավի աստվածային օրինակ: Քանզի հենց Աստծուն էր հաճո, որ Բյուզանդիայի ծագումով հայ կայսր Վասի-լեուս (Բարսեղ) Երկրորդը իր հարազատ քույր Աննային կնության տար Ռուսիո իշխան Վլադիմիր Սվյատոսլավո-վիչին՝ թոռանը Կիևյան մեծ իշխան Իգորի և իշխանուհի Օլգայի, որն առաջինը քրիստոնեություն ընդունեց 957 թվականին: Եվ լիովին, ինչպես վաղուց է ասված, փրկողա-բար օրինաչափ է, որ հենց ռուս իշխան Վլադիմիրն ու իր հայ կին Աննան քրիստոնեությունը մտցրին Ռուսիա՝ որպես պետական կրոն: Քսանվեց տարի իշխեց քրիստո-նեական Ռուսաստանում, և հենց այդ ժամանակ էր, ինչ-պես ընդգծում են պատմաբանները, որ «Ռուսական պե-տությունը մտավ իր ծաղկունքի շրջան":
Կարծում եմ՝ պատահական չէր, որ մի ողջ հազարամ-յակ ռուսական շատ ու շատ պոետների և ընդհանրապես մշակութային գործիչների Հայաստանը ձգում էր դեպի իրեն: Պատահական չէր նաև, որ ռուս մեծ գեղարվեստա-կան և երաժշտական քննադատ, արվեստի պատմաբան, ազգային ոգին կրող Վլադիմիր Վասիլևիչ Ստասովը գրեց այն մասին, որ հայերը և վրացիները Ռուսաստան եկան ոչ դատարկ ձեռքերով՝ ի նկատի ունենալով առաջին հերթին ճարտարապետությունը և մշակույթը:
Կարդալով Կոնոպլյովի ձեռագրերը՝ ես հիշեցի Ղարա-բաղյան շարժման ամենաակտիվ գործիչներից մեկին՝ Մոսկվայի պետական համալսարանի փիլիսոփայության պրոֆեսոր Հրանտ Լևոնի Եպիսկոպոսովին: ԽՍՀՄ-ի փլուզման և Ղարաբաղյան պատերազմի դրամատիկական պահին նա «Մոսկվայի համալսարանի հրատարակչութ-յունում» տպագրեց մի անգին մենագրություն՝ «Հայաս-տանը մտքերում ու սրտերում": Այնտեղ բերված են համաշխարհային գրականության, արվեստի, գիտության հարյուրավոր ականավոր գործիչների անուններ, որոնք իրենց անկեղծ զգացմունքներն են արտահայտում Հայաս-տանի հայերի մասին: Նրանց մեջ ամենից մեծ թիվ են կազմում թերևս ռուս պոետներն ու գրողները:
Եվ ահա իմ սեղանին է ևս մեկ ռուս գրողի և պոետի ապագա գիրքը՝ գիրք Հայաստանի մասին, որն ըստ հեղի-նակի՝ «անսահման է և համապարփակ իր «սև խոռոչ-ներով» և աստղաբույլերով», միայն թե, ի տարբերություն տիեզերականի, այնտեղ չկան անօդ տարածքներ: Գիրքը հայերի մասին է, որոնք, ըստ հեղինակի, «որպես պատմա-կան իրողություն՝ կայացել են նույնքան, որքան որ կայացել է բուն մարդկության պատմությունը": Ես կարծում եմ, որ կայացել է և Վիկտոր Կոնոպլյովի գիրքը:
Զորի ԲԱԼԱՅԱՆ