Kitabı oku: «Армения как состояние любви», sayfa 3
Армения как состояние любви
Видимо, Господу было угодно послать ветры с вершин Арарата за тысячи километров в маленький городок в тот момент, когда мои родители задумывали создавать меня. И я сам охотно верю в это, ибо на себе ощутил притягательную силу и духовный подъем в миг, когда впервые увидел Арарат, проезжая по долине, названной его именем. И сегодня мне открыто понимание удивительной притягательности потомков Ноя, так как в силу многовековой араратской «подзарядки», их генетический код настолько стал идентичен планетарному, что сами они стали своими и привычными, как воздух, которым мы дышим, или ветер, от которого мы кутаемся в одежды или, наоборот, распахиваемся ему навстречу, чтобы освежиться; как пески пустыни – таинственные и экстремальные, или плодородная почва, щедро одаривающая нас всем жизненно необходимым.
Армения, словно космос – безгранична и всеобъемлюща, со своими «чёрными дырами» и галактиками, разве что, в отличие от космического пространства, в ней нет вакуума. Наоборот, она наполнена запахами, вкусом, визуальностью. И это все не эклектично, а объеденено общей сущностью и исходит из уникальности каждого элемента той конструкции, которая в вкупе именуется армянством, переживающим перманентный кризис уникальности своего существования, позволяющий созидающе расширять границы собственной вселенной. И, также, как не существует в космосе двух похожих звезд, также не найдешь двух похожих армян. И эта индивидуальность и иррациональность делает народ армянский одним из самых экзистенциальных, ибо, как ни один другой народ, армяне, слишком часто находясь в «пограничных» ситуациях, за многовековую историю не только не смешались с плодородными слоями истории, но, удобрив их гением своей сущности, проросли в них так стремительно и полезно, что даже у отъявленных «селекционеров» нет возможности окончательно искоренить эту культуру.
Армяне, как историческая реальность состоялись настолько, насколько состоялась сама история человечества. Мы встречаем упоминания о них повсюду: будь то Библейские предания, клинописные таблички или повествования летописцев. И эта «домашне-свойская» реальность ободряет одних и раздражает других, в основном «пришлых», любителей «халявы». И в силу своей природной открытости, некоей детской доверчивости, армяне неоднократно становились жертвами исторических интриганов и махинаторов. Но, что удивительно, не озлаблялись, но вновь созидали свои дома, свои семьи, свою страну. И это их историческая миссия – показывать всему миру, какими должно быть именно в глобальном, планетарном смысле.
Их гармоничное планетарное существование подтверждается каждым знаком Маштоцского алфавита. Когда впервые прикасаешься к нему, то воистину наслаждаешься совершенством каждой линии, каждому ее загибу, выпуклости. Это не просто знаки, это повороты и искривления самой линии жизни армян, периоды их мирной жизни и войн, воплощение их духовной сущности, своеобразия армянского характера – противоречивого и роскошного одновременно. Кто-то из исследователей подметил, что количество округленных и угловатых элементов в буквах армянского алфавита одинаково. И, если знать, что округлость всегда стремится к покою, а линия и углы – к действию, то становится очевидным то, что и армянский алфавит несет на себе печать гармонии. Изучая алфавит, я вижу в изгибах линий его неиссякаемый запас идей и креативности. Это подсознательное стремление творчески мыслить и жить порождает в армянской среде массу талантливых и самодостаточных людей.
Армения трудноопределима в контексте приземленных состояний. Она существует на уровне чувств. Как состояние души, она настолько порывиста и эмоциональна, что ее энергетика зашкаливает, пронизывает насквозь, отрывает от обыденности. Она, словно скрипка, способная вызвать своими звуками приливы и отливы любви, бури негодований, потоки ностальгии, пожары страстей и вспышки откровений. Видимо, сам Ангел Господень играет на этой скрипке, охраняет ее. И пока звучит эта чарующая мелодия, не пройдут времена армянства. А значит, не пройдет и в моей душе это потрясающее состояние любви.
Հայաստանը սիրո աղբյուր
Երևի Աստված անբացատրելի մի հաճույքով Արարատի բարձունքներից շոյող զեփյուռներ է ճամփել հազարավոր կիլոմետր հեռավորության վրա գտնվող փոքրիկ այն քաղաքը, որտեղ իմ ծնողները սիրո թեժ պահին որոշել էին աշխարհ բերել ինձ: Եվ ես խանդաղատանքով հավատում եմ դրան, քանզի իմ ողջ էությամբ զգացել եմ այն ձգողական ուժն ու հոգևոր պոռթկումը, երբ առաջին անգամ տեսել եմ Արարատը, անցել այն դաշտավայրով, որը կրում է նրա անունը: Այսօր նաև ինձ համար տեսանելի է դառնում Նոյի սերունդների զարմանահրաշ այն ձգողականությունը, որ դարձել է բազմադարյա արարատյան «լիցքավորման» ուժը, նրանց ծագումնաբանության կոդը, որը միաժամանակ այնքան է դարձել համամարդկային, որ իրենք իրենց ճակատագրով հարատևել են և° ինքնատիպ, և° սովորական, ինչպես օդը, որ շնչում ենք, ինչպես քամի, որից հաճախ փաթաթվում ենք մեր հագած շորերում, կամ, ընդհակառակը, տարածում ենք մեր ձեռքերը, որպեսզի թարմանանք, ինչպես անապատի ավազուտը` առեղծվածային և էկստրեմալ, կամ արգավանդ հող, որը նվիրում է մեզ այն ամենը, ինչ անհրաժեշտ է:
ՀԱՅԱՍՏԱՆ-անծայրածիր ու համապարփակ տիեզերք` իր «սև անցքերով» և համակարգերով, սակայն այնպիսին, որ չունի վակուում: Ընդհակառակը, այն հագեցված է սեփական համ ու հոտով, գրավչությամբ ու նրբերանգներով: Եվ այդ ամենը ոչ էկլեկտիկ, այլ միասնական` ընդհանուր էությամբ, որը բխում է իր կառուցվածքային ամեն մի տարրից, իր հայկականությամբ, նա ևս ունի իր գոյության պերմանենտ ճգնաժամը, բայց ամեն դեպքում հնարավորություն է ընձեռնում ընդարձակելու իր սեփական տիեզերքի սահմանները: Ինչպես տիեզերքում գոյություն չունի իրար նման երկու աստղ, այնպես էլ չես գտնի իրար նման երկու հայ: Ե°վ այդ անհատականությունը, և° իռացիոնալականությունը հայ ժողովրդին դարձնում է ամենաէկզիստենցիալիստներից մեկը: Ինչպես ոչ մի ժողովուրդ, հայերը անչափ հաճախակի գտնվելով «սահմանապահային» վիճակում, բազմադարյա պատմության մեջ ոչ միայն չեն շաղախվել պատմության արգավանդ շերտերին, այլև պարարտացնելով դրանք իրենց հանճարի ուժով, վերածնվել են նրանում այնպիսի թափով և արդյունավետությամբ, որ նույնիսկ տխրահռչակ «սելեկցիոներներին» չի հաջողվում վերջնականապես արմատախիլ անել այդ մշակույթը:
ՀԱՅԵՐԸ, որպես պատմական իրողություն, կայացել են այնքանով, որքանով կայացել է ինքը` մարդկության պատմությունը: Մենք հանդիպում ենք նրանց ամենուր, լինի այն բիբլիական առասպելներում, սեպագիր արձանագրություններում, թե պատմագիրների մատյաններում: Եվ այդ «ընտանեկան-յուրահատուկ» իրողությունը ոմանց հիացնում է, ոմանց` գրգռում, հիմնականում «քոչվորներին», բթամիտ «հացկատակներին":
Հայերն իրենց բնատուր բացսրտության, որոշակի մանկական վստահության պատճառով մեկ անգամ չեն դարձել պատմական բանսարկուների, նենգամիտների զոհը: Սակայն զարմանալիորեն նրանք չեն չարացել, կրկին վերականգնել են իրենց օջախները, իրենց ծուխ-ծխանին, վերածնել իրենց հայրենիքը: Եվ դա նրանց պատմական առաքելությունն է ողջ աշխարհում, և ապացույցն այն բանի, թե ինչպիսին կարելի է լինել` համամոլորակային իմաստով:
Հայերի համամարդկային ներդաշնակ գոյությունը հաստատվում է Մաշտոցյան այբուբենի յուրաքանչյուր գրով: Երբ առաջին անգամ շոշոփում ես այն, բնականորեն հաճույք ես ստանում նրա ամեն մի գծի կատարելությամբ, նրա յուրաքանչյուր տառի ոլորանով և ուռուցիկությամբ: Դրանք սովորական նշաններ չեն, դրանք հայերի անցած ճանապարհի կեռմաններն ու խաչմերուկներն են, իրենց խաղաղ և պատերազմական դարաշրջանների ամբողջական վավերագրությունը, հայկական բնավորության ինքնատիպությունը` հակասական և միաժամանակ ճոխ ու փարթամ: Հետազոտողներից մեկը նկատել է, որ հայկական այբուբենի տառերում կլորայնության և անկյունայնության տարրերի թիվը հավասար են: Եվ եթե նկատի առնենք, որ կլորայնությունը ձգտում է հանգստության, իսկ գիծն ու անկյունը` գործողության, ապա ակներև է դառնում, որ հայկական այբուբենը ևս իր վրա կրում է ազգային ներդաշնակության կնիքը: Ուսումնասիրելով այդ այբուբենը` ես նկատում եմ, որ նրա գծերի կեռմաններում ամբարված է նրա գաղափարների և ինքնադրսևորման պաշարը:
ՀԱՅԱՍՏԱՆԸ-նյութականության կոնտեքստում դժվար է բնորոշել: Նա գոյատևում է զգացմունքների մակարդակով: Որպես հոգեկան իրողություն, նա այնքան է պոռթկուն և զգացմունքային, որ նրա էներգիայի միջուկը շողարձակում, թափանցում է ամբողջությամբ, բարձրացնում առօրեական մանրուքներից: Նա ասես ջութակ է, որն ընդունակ է իր մեղեդիներով առաջացնել սիրո մակընթացություններ ու տեղատվություններ, փոթորկուն զայրույթ, կարոտախտի հոսանք, կրքերի հրդեհ և անկեղծության բռնկումներ: Երևի Աստծո Հրեշտակն է նվագում այդ ջութակով և պահպանում այն: Եվ ինչքան հնչում է այդ հմայիչ մեղեդին, հայության պատմությունը անցյալ չի դառնա: Իսկ դա նշանակում է, որ իմ հոգում ևս չի դադարի սիրո այդ ցնցող նվագը:
